Վահրամ Տեր-Մաթեւոսյան, «Թուրքիան, քեմալիզմը եւ Խորհրդային Միությունը», մենագրություն, «Փալգրեյվ Մաքմիլան», Լոնդոն , 2019թ.:
Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ անդրադառնալով քեմալիզմի ծագմանը եւ տարածմանը, ներկայացրել է երկու հստակ ուղղություն, որոնցով իրականացրել է իր հետազոտությունները, գաղափարախոսությունը եւ սկզբունքների համակարգը:
Քեմալիզմն ուսումնասիրելիս՝ հեղինակին հետաքրքրել է, թե այս իրադարձությունների ժամանակ ուր է եղել խորհրդային Ռուսաստանը, ինչ դիրքորոշում է ունեցել:
Մենագրությունը անդրադարձել է նաեւ մասնավոր թեմաների, այդ թվում՝ Ստալինի վերաբերմունքը քեմալիզմին, Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում այդ երեւույթի դրսեւորմանը: Հեղինակին հաջողվել է ցույց տալ, թե 20-70-ական թվականներին քեմալիզմը զարգացման ինչպիսի փուլերով է անցել եւ տարբեր փուլերը ինչպես են ազդել նրա մեկնաբանությունների վրա, քանի որ այս թվականներին քեմալիզմը Օսմանյան կայսրության գաղափարախոսության հոսանքների ազդեցության տակ էր նաեւ:
Գիրքը բաղկացած է 8 գլխից: