Monday, 07 October 2024

B Book Review

Հրանտ Դինք «Այս սյունակի մարդը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հրանտ Դինք, «Այս սյունակի մարդը», պատմաքաղաքական հրապարակախոսություն, 426 էջ, «ՆյուՄեգ», 2022թ.:

Հրանտ Դինքի այս գրքում հարյուրից ավելի հրապարակումներ են, որոնք 1996 -2007 թվականներին տպագրվել են «Ակօս», «Յենի Բինյըլ» եւ «Բիրգյուն» թերթերում: Հեղինակը գլխավորապես անդրադարձել է աշխարհին, Արեւմուտքին, Սփյուռքին, հայ-թուրքական խնդրին, Թուրքիայի հայ համայնքին, ազգային փոքրամասնություններին, քրդական հարցին եւ, նույնիսկ, արծարծել է գլխաշոր կրելու համազգային վեճի թեման։

Ինչի մասին էր մտածում ու խոսում Դինքը։ Հոդվածներ, որոնք արդիական են նաեւ այսօր, հիմնախնդիրներ, որոնք չեն լուծվել մինչեւ հիմա։ NewMag-ը եւ «Հրանտ Դինք» հիմնարկը «Այս սյունակի մարդը» ժողովածուով ներկայացնում են Թուրքիայի ամենահայտնի հայի դիտարկումներն ու համոզմունքները, վերլուծություններն ու քաղաքական միտքը՝ մեկ գրքով։ Դինքի հեղինակած հոդվածների ընտրանին արտացոլում է այն պարզությունը, որով մարդը խոսում է ոչ թե մեծամասնության, ուժի եւ գերիշխանության, այլ փոքրամասնության, խոցելիության եւ ընդդիմության դիրքերից:

«Հրանտ Դինք» հիմնարկը ստեղծվել է 2007թ.-ի մեծ ողբերգությունից հետո՝ նման դեպքերը կանխարգելելու, Դինքի՝ ավելի արդար ու ազատ աշխարհակերտման երազանքներն իրականացնելու, նրա խոսքը եւ ոգին ապրեցնելու համար։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.