Tuesday, 26 November 2024

B Book Review

«Ուվե անունով մարդը» Ֆրեդրիք Բաքման

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Ուվե անունով մարդը», Ֆրեդրիք Բաքման, վեպ, թարգմանությունը՝ Աշխեն Բախչինյանի, էջերի քանակը՝ 324, «ՆյուՄեգ», 2022թ.:

Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝ միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարեւանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվեն պարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որ նրա նոր հարեւաններն իր օգնության կարիքն ունեն։

Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սեւ-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել:

«Ուվե անունով մարդը» Բաքմանի առաջին ու ամենահայտնի վեպն է։ Գիրքը կայծակնային արագությամբ դարձել է բեսթսելլեր նախ Շվեդիայում, ապա՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում, 42 շաբաթ եղել է New York Times-ի բեսթսելլերների ցանկում։ 2015-ին գրքի հիման վրա բեմադրվել է ներկայացում եւ նկարահանվել գեղարվեստական ֆիլմ, որը նույն տարում ներկայացվել է Օսկարի:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.