Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2024

Գրքի մեկնություն

Անդրիս Կալնոզոլս, «Ես Օրացույցն եմ»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Անդրիս Կալնոզոլս, «Ես Օրացույցն եմ», վեպ, թարգմանությունը՝ ըստ «ՆյուՄեգ»-ի, 352 էջ,  «ՆյուՄեգ» հրատարակչություն, 2022թ.:

Կալնոզոլսը գրել սկսել է 2001-ից։ «Ես Օրացույցն եմ» ստեղծագործությունը հրատարակվել է 2020-ին եւ միանգամից մեծ ճանաչում ձեռք բերել՝ արժանանալով գրաքննադատների բարձր գնահատականին: Մեկուկես տարվա ընթացքում գիրքը 5 անգամ վերահրատարակվել է:

Այս վեպի առանցքում Լատվիայի մի փոքրիկ քաղաքում ապրող յուրօրինակ «փոքրիկ մարդու» կերպարն է։

Նա գրեթե չի շփվում այլ մարդկանց հետ: Ամբողջ վեպը գրված է որպես հաղորդակցության բացակայությանը փոխարինող տեքստ։ Սկզբում հերոսը՝ Օսկարը, իր մտքերը նոթատետրում գրի է առնում՝ տեղի հոգեւոր հովվի հետ հաղորդակցվելու համար, ապա՝ որպես օրագիր։

Ամեն ինչ փոխվում է, երբ Օսկարի կյանքում հայտնվում է մի անծանոթ գեղեցկուհի։ Հերոսը սկսում է անել քայլեր, որոնք նրան մինչ այդ թվում էին անհաղթահարելի։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: