Ընթացիկ համար#43/2026
Համար

#12/2022

4 ապրիլի, 2022 թ.

ԽմբագրականԵվրոպա. փլուզվող երազանքների աշխարհըՀամաեվրոպական պատերազմները մենք կոչում ենք համաշխարհային պատերազմներ, ժամանակակից քաղաքակրթություն ասելով՝ հասկանում ենք եվրոպականը, առաջընթաց ասելով՝ հասկանում ենք այն հոլովույթը, որը բնորոշ է Եվրոպային։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Այսինքն՝ Եվրոպան, ըստ մեր ընկալման, աշխարհի մշակութային, քաղաքակրթական, տեխնոլոգիական զարգացումների կենտրոնն է: Անգամ Միացյալ Նահանգները մենք ընկալում ենք որպես եվրոպական մեծ քաղաքակրթության ծնունդ եւ նրա կարեւոր մաս։4 ապրիլի, 2022 թ.ՎերլուծականԲացառում են Հայաստանի գոյությունըՄշակութային եւ գաղափարական իմաստներով արեւմտամետ, ռուսամետ, հակաարեւմտյան եւ հակառուս եզրույթներն անբովանդակ եւ անհեթեթ են։ Իմ համոզմամբ՝ պարկեշտ եւ հասուն մարդը չի կարող դիրքավորվել սրանցից որեւէ մեկի տիրույթում։Կարպիս Փաշոյան4 ապրիլի, 2022 թ.Ազատ ամբիոնԵրկրորդ «Կոլցո» գործողությունը՝ Երեւանո՞ւմԱյդ օրը (կարծեմ՝ մարտի 21-ն էր) «Երեւան մոլ»-ի Քարֆուր սուպերմարկետը բարձրախոսով, հայերենին զուգահեռ ռուսերենով, տեղեկատվություն էր տարածում: Պատճառը, իհարկե, պարզ է. Երեւանում մեծ թվով Ռուսաստանից արագորեն հեռացած ռուսներ կան, որոնք օգտվում են Քարֆուրից: Թեպետ առեւտրի նույն հիմնարկությունից օգտվում են նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ եւ այլ օտարերկրացիներ, սակայն Քարֆուրը, բնականաբար, նրանց համար ֆրանսերենով կամ անգլերենով բարձրախոսով հայտարարություններ չի անում:Նարինե Մկրտչյան4 ապրիլի, 2022 թ.Շաբաթվա անցուդարձ26 մարտի - 2 ապրիլիՌԴ պաշտպանության նախարարության մարտի 27-ի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ առաքելություն-ադրբեջանական կողմ բանակցությունների արդյունքում վերջինս դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխ բնակավայրի տարածքից: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը»,- ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։4 ապրիլի, 2022 թ.Գրքի մեկնությունԱնդրիս Կալնոզոլս, «Ես Օրացույցն եմ»Կալնոզոլսը գրել սկսել է 2001-ից։ «Ես Օրացույցն եմ» ստեղծագործությունը հրատարակվել է 2020-ին եւ միանգամից մեծ ճանաչում ձեռք բերել՝ արժանանալով գրաքննադատների բարձր գնահատականին: Մեկուկես տարվա ընթացքում գիրքը 5 անգամ վերահրատարակվել է:4 ապրիլի, 2022 թ.