Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Էրիխ Մարիա Ռեմարկ, «Ապրելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Էրիխ Մարիա Ռեմարկ, «Ապրելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը», վեպ, «Էդիթ Պրինտ», թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի, 2019թ.

Գերմանացի գրողի, 20-րդ դարի ամենահանրահայտ եւ ընթերցվող հեղինակներից  մեկի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի վեպում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների իրադարձությունները:

Պատերազմի սկզբում գերմանական զորքը Ռուսաստանում մեկը մյուսի հետեւից հաղթանակներ էր գրանցում՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին: Հետո ասես կախարդական ինչ-որ ուժով դերերը փոխվեցին: Մահ, սով, մինչեւ ոսկորները թափանցող ցուրտ ու մեծ արագությամբ նոսրացող շարքեր... Հենց այստեղ էլ վեպի գլխավոր հերոսը՝ 23-ամյա Էռնստ Գրեբերը, սկսում է այլ կերպ նայել կյանքին եւ շուրջը կատարվող իրադարձություններին ու հասկանում է, որ հակառակ կողմում նույնպես կանգնած են ամենասովորական ցանկությունները, երազանքները ունեցող ամենասովորական մարդիկ, որոնց եւս տանը սպասողներ կան:

Հայրենասիրական բուռն ճառերով իրենց համոզել էին, որ պետք է անողոք լինել թշնամու հանդեպ եւ ամեն գնով մարտնչել հանուն հայրենիքի: Իսկ թե ինչ էր պատահել, ով էր մեղավոր, եւ ով էր սկսել պատերազմը, միեւնույն էր: Գրեբերն ու զինակից ընկերներն արդեն հասկանում էին, որ պատերազմը տանուլ են տվել, եւ կռիվը շարունակվում էր միայն հանուն նրա, որ մի քանի ստախոսներ, չարաշահողներ ու մոլեռանդներ կարողանային մի տարի ավել իշխանության գլուխ մնալ: Գիտեին, բայց ոչինչ անել չէին կարող...

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: