Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Դառանժ, «Ներքին հեղափոխություն / NulluS»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Դառանժ (Անժելա Դարբինյան), «Ներքին հեղափոխություն / NulluS», վեպ, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2019թ․:

Հակաուտոպիական ժանրի այս արձակ ստեղծագործությունը հեղինակի առաջին գործն է: Հենց այդ ժանրի բազմաշերտ լինելն է, որ թույլ է տալիս հեղինակին հեշտությամբ բացել մարդ տեսակի ներաշխարհը եւ այն ցույց տալ ընթերցողին:

Պատմվում է հորինված Նուլլուս երկրում կատարված հեղափոխության հետեւանքների եւ ներքին հեղափոխական լինելու մասին՝ հրամցնելով այն գաղափարը, որ յուրաքանչյուրս հանդիսանում ենք մեր օրերի հերոսները: Գրքի խորհուրդը սեփական «Ես»-ի եւ ինքնաճանաչողության մասին է։ Վեպը ուղղորդում է ընթերցողին ընդունել ու հասկանալ մարդ արարածի բոլոր՝ թե՛ լավ, թե՛ վատ կողմերը։

Առեղծվածային սյուժեի միջոցով ընթերցողին ցույց է տրվում, թե սխալ մոտեցումների եւ գաղափարների հետեւանքով ինչպիսի քաոսի կարող է վերածվել հեղափոխված իրականությունը: Դրանից բխում են բազմաթիվ հարցեր՝ ո՞րն է կյանքի իրական շարժառիթը, արդյո՞ք մարդկանց «քնած» գիտակցությունը կարթնանա՝ բացելով նոր դռներ նրանց հեղափոխական ոգու առջեւ:

Ներքին հեղափոխություն… Եթե ներքին հեղափոխականը չարթնանա, արտաքին հեղափոխության մասին խոսելն անիմաստ է` սա է վեպի հիմնական լեյտմոտիվը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: