Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Ռիմա Խաչատրյան, «Մյունխեն. վերջին կայարան»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ռիմա Խաչատրյան, «Մյունխեն. վերջին կայարան», հուշապատում, 200 էջ, «Նյումեգ» հրատարակչություն, 2021թ.:

«Ամենայն լավագույնը կյանքում ստեղծվում է տառապանքով». այս միտքը «Մյունխեն. վերջին կայարան» հուշապատումից է, հեղինակը Ռիմա Խաչատրյանն է: Նա վաստակավոր մանկավարժ է, ով բնատուր ունակությունների՝ աշխատասիրության եւ նպատակասլացության շնորհիվ կերտել է հեղինակավոր մանկավարժի ուսանելի կենսագրություն:

Խաչատրյանն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, ուղիղ 55 տարի դասավանդել Երեւանի հենակետային բժշկական քոլեջում: Մինչեւ իր հուշապատումը հեղինակել է ուսումնական ձեռնարկներ: Ցեղասպանությունից մազապուրծ ներգաղթյալների համեստ ընտանիքում ծնված ու մեծացած մանկավարժն իր վերջին գրքում ներկայացրել է վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմություն է՝ հիմնված իրական դեպքերի ու ժամանակի նշանակալի իրադարձությունների վրա։

Այն արտացոլում է հայաստանցու կենցաղն ու մտորումները անցած դարի երկրորդ կեսին եւ վերջին երկու տասնամյակում։ Ամբողջությամբ հագեցած է աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ։ Գործող անձինք միմյանցից տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, աշխարհայացքով, իրականության նկատմամբ վերաբերմունքով։

Գրքում տեղ են գտել նաեւ մտացածին մոտիվներ ու միջադեպեր, հավաքական կերպարներ, որոնք, սակայն, էապես չեն ազդում պատումի ընթացքի վրա եւ ենթակա են ընդհանուր իրապատումի տրամաբանությանը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: