#20/2021
12 հունիսի, 2021 թ.
ԽմբագրականՆոր գաղափարների վրա հիմնված նոր քաղաքական համակարգի սպասումովԽորհրդարանական ընտրություններն ունեն մի պարզ նպատակ՝ կուսակցությունները հանրությանը ներկայացնում են երկրի զարգացման վերաբերյալ իրենց առաջարկած ուղենիշները, իսկ հանրությունը կատարում է ընտրություն, որի արդյունքներով ձեւավորվող Կառավարությունը ստանում է կառավարելու իրավունք կամ, ինչպես ընդունված է ասել, լեգիտիմություն, եւ երկիրը տանում է այն ուղղությամբ, որը խոստացել է: Իսկ խորհրդարան անցած կուսակցությունների համամասնությունը ցույց է տալիս զարգացման ուղենիշների մասին հասարակության ունեցած կարծիքների համամասնությունը:
ՎերլուծականԱմենապաշտպանվածը Հայաստանում Նիկոլ Փաշինյա՞նն էՎերջին շրջանում ներհայաստանյան կյանքը բավական հագեցած էր անվտանգային խնդիրներին առնչվող մի շարք մտահոգիչ գործընթացներով: Խոսքը, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող աննախադեպ զարգացումների եւ 44-օրյա պատերազմի հետեւանք հանդիսացող բացասական այլ երեւույթների մասին է: Դրանցից հատկանշական են մայիսի 12-ին մի քանի ուղղություններով մեր տարածքներ հակառակորդի անարգել ներթափանցման դեպքերը, ինչպես նաեւ զոհված հայորդիների դիակների ու մասունքների հետ կապված խայտառակ պատմությունը, որը հայտնի դարձավ պատերազմից 7 ամիս անց եւ երկար ժամանակ ցնցակաթվածի մեջ էր պահում հանրությանը՝ իբրեւ իշխանական…
Ազատ ամբիոնԻնչ սկզբունքներ ցանես՝ այն էլ կհնձեսՈւրեմն, Չինաստանի հարեւանությամբ կա մի թզուկ երկիր, որտեղ ապրում են շատ անսկզբունքային ու ինքնագոհ մարդիկ: Երկիրը հարյուրամյակներ շարունակ ապրում է անարդարությունների մեջ, ու այդ երկրի ողջ քաղաքական կյանքը կառուցված է լինում մի քաղաքական կարուսելի վրա: Երբ որեւէ կուսակցություն (իսկ մինչ այդ իշխաններ ու նախարարներ) գրավում է գահը՝ օգտագործելով այդ երկրի քաղաքացիների անսկզբունքայնությունն ու շահամոլությունը, ապա մյուս կուսակցությունները սկսում են խոսել անարդարությունների մասին եւ հաջորդ փուլում՝ գալով իշխանության, անում են նույնը (որովհետեւ այլ բան նրանց ոչ ոք չի սովորեցրել):
Շաբաթվա անցուդարձ5-12 հունիսիՀայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կտեւի մինչեւ հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, անցկացվելու են հունիսի 20-ին: Սակայն էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկեց հունիսի 11-ին ժամը 08:00-ին եւ կտեւի մինչեւ հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն եւ կուսակցությունների 4 դաշինք:
Գրքի մեկնությունՌիմա Խաչատրյան, «Մյունխեն. վերջին կայարան»«Ամենայն լավագույնը կյանքում ստեղծվում է տառապանքով». այս միտքը «Մյունխեն. վերջին կայարան» հուշապատումից է, հեղինակը Ռիմա Խաչատրյանն է: Նա վաստակավոր մանկավարժ է, ով բնատուր ունակությունների՝ աշխատասիրության եւ նպատակասլացության շնորհիվ կերտել է հեղինակավոր մանկավարժի ուսանելի կենսագրություն: