Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Նիկոլ Փաշինյան. «Երկրի հակառակ կողմը»

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 
Նիկոլ Փաշինյան, «Երկրի հակառակ կողմը», «Անտարես»,  վեպ, 2018թ.

«Երկրի հակառակ կողմը» վեպը Նիկոլ Փաշինյանի՝ ընդհատակում գտնվելու տարիների ստեղծագործական պրպտումների արգասիքն է։ Այն «Հայկական ժամանակ» օրաթերթում հատվածաբար տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին: Դա հետմարտիմեկյան այն ժամանակաշրջանն էր, երբ իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար նա ընդհատակ էր անցել եւ գտնվելու վայրն անհայտ էր։ Հեղինակը նկարագրում է, թե ինչպես է ինքն անօրինական ճանապարհով լքում Հայաստանը՝ լինելով հետախուզման մեջ։

Այս գիրքը հրապարակ հանելու նպատակներից մեկը, հեղինակի խոստովանությամբ, ոստիկանությանը շեղելն էր, եւ դա տվել էր իր արդյունքը. ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարություն տարածեց, թե Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել: Մինչդեռ այդ ամբողջ ընթացքում Փաշինյանը եղել է Երեւանում:

Ընթերցողի դատին ներկայացվող սույն պատմությունն արտասովոր է թեկուզ հենց այն պատճառով, որ հետախուզման մեջ գտնվող մարդը հաջողացնում է անհավանական թվացող շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել... Մնացածի մասին՝ գրքում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: