Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Սյուզան Փոլ Փաթի, «Հայ լեգեոնականները»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սյուզան Փոլ Փաթի, «Հայ լեգեոնականները», մենագրություն, 288 էջ, «Նյումեգ» 2020թ․ 

«Հայ լեգեոնականները» ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արեւելքի պատմության կարեւոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձեւավորվեց այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, եւ լեգեոնի տեղակայման, գործողությունների ու կազմալուծման այս պատմությունն ի մի է բերում Միջին Արեւելքում Մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետեւանքները, հետպատերազմյան ապագայի հետ կապված` հայերի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը եւ մեծ տերությունների լկտի քաղաքականությունը:

Գիրքը ներառում է ականատեսների զեկույցներ, հուշեր, նամակներ, պատմություններ, փաստաթղթեր եւ լուսանկարներ, որոնք փոխանցվել են ընտանիքներին, ինչպես նաեւ այդ հուշերի մասին լեգեոնականների երեխաների ու թոռների հետ հարցազրույցներից հատվածներ: Դրանցից շատերը 1980-ականներին հավաքվել են Մայքլ Նաջարյանի կողմից եւ արխիվացվել:

20-րդ դարի առաջին Մեծ պատերազմում հաղթած երկրներն իրար մեջ բաժանեցին այն տարածքները, որտեղ հայ լեգեոնականներն ինքնապաշտպանվել եւ պայքարել էին անհավասար կռվում: Այդ դրվագները տեղ են գտել «Հայ լեգեոնականները» գրքում, որտեղ հեղինակը՝ Սյուզան Փոլ Փաթին, անձնական պատմությունները ներկայացրել է պատմական համատեքստում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: