#31/2020
21 սեպտեմբերի, 2020 թ.
ԽմբագրականԱնորոշության ժամանակաշրջանՀայաստանն ապրում է մի ժամանակաշրջանում, որը մեկ բառով կարելի է բնորոշել որպես անորոշություն: Այն արտահայտվում է տարբեր հարթություններում` քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ, մինչեւ անգամ, մարդկային հարաբերությունների մեջ: Անորոշությունը ոչ միայն ներթափանցել է հասարակական կյանքի բոլոր շերտերը, այլեւ դարձել է յուրաքանչյուրի կենսաձեւի անկապտելի մասը:
ՎերլուծականՆերհայաստանյան սրացումներ. իշխանական բուրգը կպայթի ներսի՞ցԳարնան եւ աշնան ամիսներին մեզանում ավանդաբար աշխուժանում են քաղաքական փոփոխությունների մասին խոսակցությունները: Բացառություն չէ նաեւ այս տարվա աշնանամուտը` «թեժ աշնան» կանխատեսումներով, որոնք ունեն որոշակի հիմնավոր նախանշաններ: Ավելին` կան տեսակետներ, թե տեւական տեղապտույտից հետո «թեժ աշունն» արդեն իր իրավունքների մեջ է մտել: Անշուշտ, այդ մասին վաղ է խոսել, քանի դեռ գործընթացը չի թեւակոխել ուժերի վերադասավորման, հետագա անելիքների ու նպատակների հստակեցման, քաղաքական օրակարգի ձեւավորման եւ պայքարի մարտավարության մշակման ակտիվ փուլ: Ճիշտ է, ընդդիմադիր ճամբարում տակավին գործընթացի բյուրեղացում չի…
Ազատ ամբիոնՊետական կառավարման վերին օղակն իր անգործությամբ միացրել է մահվան հոսքագծերը«Կորոնավիրուսից այսօր մահացել է ութ պացիենտ», «կորոնավիրուսից այսօր մահացել է հինգ պացիենտ», «ավտովթարից այսօր մահացել է երեք հոգի»: Մեր աչքը, մեր ականջը սովորում է այս լրահոսին, մենք դադարում ենք դիմադրել, դադարում ենք մտածել, հասկանալ պատճառները, փորձել փոխել իրավիճակը:
Շաբաթվա անցուդարձ12-19 սեպտեմբերիԿորոնավիրուսով պայմանավորված` ընթացիկ ուսումնական տարին սկսվեց սովորականից երկու շաբաթ ուշ` սեպտեմբերի 14-ին: Այդ օրը դպրոց հաճախեցին միայն առաջին դասարանցիները, իսկ հաջորդ օրվանից` նաեւ մնացած բոլոր աշակերտները: Դպրոցները վարում են աշակերտների ջերմաչափման մատյան, որտեղ գրանցվում են միայն 37 եւ ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։ Բարձր ջերմություն ունեցող սովորողները մեկուսացվում են դրա համար հատկացված սենյակում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Այդ մասին տեղյակ են պահվում ծնողը կամ օրինական ներկայացուցիչը եւ տարածքը սպասարկող բժշկական կազմակերպությունը։
Գրքի մեկնությունՍյուզան Փոլ Փաթի, «Հայ լեգեոնականները»«Հայ լեգեոնականները» ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արեւելքի պատմության կարեւոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձեւավորվեց այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, եւ լեգեոնի տեղակայման, գործողությունների ու կազմալուծման այս պատմությունն ի մի է բերում Միջին Արեւելքում Մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետեւանքները, հետպատերազմյան ապագայի հետ կապված` հայերի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը եւ մեծ տերությունների լկտի քաղաքականությունը: