Դենիել Գոուլման, «Հուզական ինտելեկտ», գիտական մենագրություն, Զանգակ, 2020թ., էջերի քանակը` 448:
«Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական բանականության ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանվում եւ հրատարակվում է առաջին անգամ։
Հուզական բանականությունը անփոխարինելի է` լավ անձնային եւ աշխատանքային հարաբերություններ հաստատելու համար: Այս գիրքն օգնում է մեզ հասկանալու, թե ինչ է հուզական բանականությունը, ինչու է այն չափազանց կարեւոր, եւ ինչպես մենք կարող ենք զարգացնել այն:
Գիրքը» տրամադրում է գիտական փաստեր մարդու հույզերի մասին, ինչպես նաեւ շեշտադրում է հույզերի ազդեցությունը մարդու որոշում կայացնելու գործընթացի վրա: Հեղինակի հիմնական պնդումներից մեկն այն է, որ մտավոր կարողությունները (IQ) հաջողության հիմնական գրավականը չեն, ասել է թե` կան ավելի կարեւոր բաներ, քան` IQ-ն:
Օգտագործելով հզոր գիտական ուսումնասիրություններ հուզական բանականության կարեւորության մասին` Գոուլմանը մանրամասնությամբ բացատրում է, թե ինչու IQ-ն հաջողության հիմնական գրավականը չէ: Նա ապացուցում է, որ մարդու ուղեղը (գիտակցությունը) հեշտությամբ կարող է անձնատուր լինել բուռն հույզերին: