Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Խմբագրական

Խմբագրական

Նիկոլի մուրճը

Այն, որ վերջին տարիներս Հայաստանում լայն թափ է ստացել բռնությամբ հարցեր լուծելու արատավոր պրակտիկան, դժվար է վիճարկել: Այդ մասին համառորեն պնդող փաստերը բազմաթիվ են եւ բոլորին լավ հայտնի: Գաղտնիք չէ նաեւ, որ տարի առ տարի մեզանում շատանում են հանցագործությունները, այդ թվում՝ դրանց ծանր տեսակները՝ կապված սպանությունների, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի առուվաճառքի, բնակարանային կողոպուտների, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, զենքի, պայթուցիկ նյութերի ու սարքերի ձեռքբերման, պետական գույքի հափշտակումների եւ այլ հանցավոր երեւույթների հետ: Որոշ հանցատեսակներ, օրինակ՝ բնակարանային…

Խմբագրական

Նախկիններ եւ ներկաներ

Նախկիններ-ներկաներ խոսույթը 2018-ի «թավշյա» իշխանափոխության արատավոր հետեւանքներից է, որը խոր արմատներ է ձգել հասարակության մեջ: Իշխանական եւ իշխանամերձ շրջանակները նախկինների գործոնն օգտագործում են որպես սեփական ձախողումները, սայթաքումները պարտակելու միջոց։ Յոթուկես տարի է՝ նախկիններին է վերագրվում ՀՀ-ում ամեն վատ բան՝ սկսած 1990-ականների վերջերին Մեղրիի շուրջ տարածքային փոխանակման օրակարգով Քոչարյան-Ալիեւ (ավագ) բանակցություններից, մինչեւ Արցախի հանձնում, երբ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու համաձայնագիրը:

Խմբագրական

Կրոնը եւ Փաշինյանը

Կարճ դադարից հետո Նիկոլ Փաշինյանը՝ անտեսելով հանրային անհամաձայնությունը, կրկին թեժացրեց Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի թեման: Առիթն այս անգամ սեպտեմբերի 10-ի խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ Վեհափառ Հայրապետի հեռացման վերաբերյալ ՔՊ-ական պատգամավորուհու հնչեցրած հարցն էր՝ ուղղված վարչապետին: Չի բացառվում, որ հարցը պատվիրված էր իշխող քաղաքական ուժի ներքին պայմանավորվածությունների շրջանակում: Փաշինյանի ինքնագոհ արձագանքից դատելով՝ խնդրի հանգուցալուծումը մոտ է. «Կուլմինացիան ես պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում՝ հոգեւոր բովանդակությամբ մեծ…

Խմբագրական

Խաղաղություն՝ ալիեւյան ձեւով

Ավելի քան մեկ ամիս է անցել Վաշինգտոնում հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից, սակայն պատերազմի սեւեռուն գաղափարը դեռ շարունակում է հետապնդել հարեւան երկրի ռազմատենչ առաջնորդին: Իլհամ Ալիեւն անթաքույց պատերազմի պատրաստություններ է տեսնում՝ թեպետ ՀՀ-ում փորձագիտական եւ հանրային գերիշխող կարծիքը բացառում է լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը: Համենայն դեպս՝ մինչեւ 2026-ի ամառ, երբ կբյուրեղանան հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ելքով պայմանավորված քաղաքական ուժերի վերադասավորումները:

Խմբագրական

Նիկոլը հանեց դիմակը

Այլակարծության հանդեպ մարդու անհանդուրժողականության համախտանիշը կարող է գնալով սրվել եւ, ի վերջո, փոխարկվել մեկ այլ, հոգեբանորեն ավելի դժվար հաղթահարելի վիճակի՝ բռնատիրական հակումների։ Ակամայից նման եզրակացության ես հանգում՝ դատելով ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վարքագծից, որը, թերեւս, առանձին հետազոտության առարկա է: Հիմա՝ ըստ էության: «Կառավարությունը ես եմ։ Չի կարող Կառավարությունում որեւէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ։ Եթե կան նման մարդիկ, թող հենց հիմա դիմում գրեն, հեռանան։ Եթե ոչ՝ ես ինքս նրանց կհեռացնեմ»։

Խմբագրական

Զանգ՝ Թրամփին

Oգոստոսի 15-ին Ալյասկայում երկու միջուկային գերտերությունների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպումները շարունակում են մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում`դառնալով բոլոր մակարդակի հարթակների ամենաքննարկվող նյութը: Արդեն երեքուկես տարի տեւող Ռուս-ուկրաինական (կամ ՌԴ-Հավաքական Արեւմուտք) պատերազմի դադարեցման օրակարգով Պուտին-Թրամփ բանագնացությունը, խոշոր հաշվով, համաշխարհային անվտանգության հարաճուն խնդիրները կարգավորելու, մոլորակի բազմաթիվ ծագերում խաթարված խաղաղությունը վերահաստատելու մասին էր:

Խմբագրական

Նացիստական Ադրբեջան

Ոչ առանց Իլհամ Ալիեւի գործուն աջակցության՝ Ադրբեջանում շրջանառության մեջ է դրվել, նույնիսկ, դպրոցական ծրագրերում ներառվել է հակահայ մի կեղծ տեսություն, ըստ որի՝ «պատմական հայեր» այլեւս չկան։ Այսօրվա հայերը, իբր, բոշաների (գնչուներ) հետնորդներն են, այսինքն՝ այս տարածքում ապրելու իրավունք չունեն։ Այս «տեսությունը» դատարկ տեղում չի առաջացել՝ ավելի վաղ Ալիեւն ի լուր աշխարհի, հայտարարել էր, թե Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանական հող է կամ նրա մեկնաբանմամբ՝ «Արեւմտյան Ադրբեջան»: Իլհամի հիվանդ երեւակայությանը, անշուշտ, որոշակի ազդակ էր հաղորդել իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի մասին Նիկոլ…

Խմբագրական

Պատժամիջոցներ Թրամփից

Ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներից անմասն չի մնա նաեւ բազմաչարչար Հայաստանը: Միացյալ Նահանգների նախագահն արդեն որերորդ անգամ նախազգուշացնում է Պուտինին՝ կխստացնի պատժամիջոցները, եթե էական առաջընթաց չգրանցվի ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում: Թրամփի հուլիսի 15-ի հայտարարությունը վերջնագրի հնչեղություն ունի՝ եթե ՌԴ նախագահը 50 օրվա ընթացքում չհամաձայնվի հաշտության պայմանին, ԱՄՆ-ի վարչակազմը կսահմանի 100 տոկոսանոց մաքսային հարկ ոչ միայն ռուսական ապրանքների, այլեւ ռուսական նավթ եւ գազ գնող երկրների նկատմամբ:

Խմբագրական

Միջանցքային աճպարարություններ

Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», որի անձեռնմխելիության պայմանի մասին երկար ժամանակ հավաստիացումներ էր շռայլում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հանձնված է: Ադրբեջանաթուրքական կողմը անունը դնում է «Զանգեզուրի միջանցք», հայկական կողմը՝ «Խաղաղության խաչմերուկ», բայց դրանից բովանդակությունը չի փոխվում: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանության մի պատկառելի հատված, ինչը հղի է խիստ վտանգավոր հետեւանքներով, իսկ դարավոր թշնամիները շահում են. Ադրբեջանը ստանում է Սյունիքով Նախիջեւանին կապող արտատարածքային ճանապարհ, Թուրքիան՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու իրական հնարավորություն:

Խմբագրական

Երբ մեղադրանք չես գտնում՝ հորինիր…

Հայաստանը ներքաղաքական սրացումների ծանր ժամանակներ է ապրում: Միջանձնային հարաբերությունների, ատելության, չարացածության մթնոլորտը գնալով խտանում է, որի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ գործադիր իշխանության տգետ (բնորոշումը Փաշինյանինն է) աշխատակազմով: Անկախությունից ի վեր այդպիսի իրավիճակներ երկիրը շատ է տեսել ու հաղթահարել, բայց այն, ինչ տեղի է ունենում 2018-ից հետո եւ, մասնավորապես, այս վերջին շրջանում՝ աննախադեպ է: Հասարակությունը երբեք այսքան չարացած, այսքան արմատականացված չի եղել՝ միտումներ, որոնք օր-օրի ավելի են խորանում, դառնում ավելի վտանգավոր ու անկառավարելի:

Խմբագրական

Մեկ անձի իշխանությունը

2018 թվականին թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական սկզբունքներով ու կոչերով իշխանության եկած (կամ՝ բերված) ՔՊ-ական խմբակը յոթ տարի անց հանեց դիմակը՝ ցույց տալով իրական դեմքը: Այժմ արդեն ողջ ազգի համար ստուգապես հասկանալի դարձավ, որ այս ամբողջ ժամանակ գործ է ունեցել բռնապետական համակարգի հետ: Ու 2018-ից ի վեր արված բազմաթիվ կանխատեսումները, թե թրքաբարո այս խունտան եկել է (կամ բերվել է) Արցախը հանձնելու, իսկ Հայաստանը մասնատելու եւ տարածքը թուրք-ազերական դարավոր երազանքի՝ Մեծ թուրանի ոտքի կոխան դարձնելու համար, այլեւս ապացուցված իրողություն են:

Խմբագրական

Հարցեր եւ պատասխաններ

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամերը վերջին շրջանում աննախադեպ բուռն են ընթանում՝ գրեթե ամեն անգամ վերածվելով աղմկահարույց միջադեպի կամ, ինչպես նման դիպվածների պարագայում ընդունված է ասել, սկանդալի: Էլ չասած՝ երբեմն-երբեմն տեղի ունեցող այն դրվագների մասին, երբ սկանդալային «կայծից» կարող է «բոց» բռնկվել, եւ ժողովրդի ընտրյալները որոշեն ազատություն տալ իրենց բռունցքներին: Վեճ ու կռիվ հրահրող կողմը սովորաբար իշխող քաղաքական ուժի՝ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավորներն են, որոնք ե՛ւ թվով կրկնակի մեծ են ընդդիմադիրներից, ե՛ւ շատ ավելի արտոնյալ, քանի որ «դաս են տալիս» իշխանության…

Խմբագրական

Եկեղեցին եւ ժողովուրդը

Եկեղեցի-ժողովուրդ անքակտելի կապի մասին բազմաթիվ հատորներ են գրվել: Եկեղեցին մեր ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից է, որը հնուց անտի նշանակալի դերակատարում է ունեցել եւ շարունակում է ունենալ հայ ժողովրդի կյանքում: Բացառիկ է հատկապես այն ծառայությունը, որ պետականության բացակայության պայմաններում ստանձնել է Եկեղեցին՝ հանդես գալով ե՛ւ որպես պետության որոշակի գործառույթներ իրականացնող հաստատություն, ե՛ւ որպես ժողովրդի հոգեւոր-մշակութային կյանքի կարգավորման ու ազգապահպանության պատվար: Հայ եկեղեցին եւ հայ ժողովուրդը 17 դար շարունակ քայլել են համընթաց, միահյուսվել, դարձել ներդաշնակ մի…

Խմբագրական

Ազատել Վեհարա՞նը, թե՞ Կառավարության շենքը

Նախորդ թողարկման խմբագրականում «Հայացքն» անդրադարձել էր Եկեղեցի-Փաշինյան ներհակության թեմային՝ եզրակացնելով, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը փորձում է մի կրակոցով երկու նապաստակ խփել. ա/ իրագործել Ամենայն Հայոց Հայրապետի հանրային գործունեության կասեցման վերաբերյալ ադրբեջանական կողմի հերթական պահանջը եւ բ/ 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր կամքին հպատակեցնել դիմադրության վերջին օջախը՝ Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ): Եվ քանի որ անցած մեկ շաբթում ի հայտ են եկել խնդրին առնչվող նոր մանրամասներ ու զարգացումներ, կարեւոր նկատվեց եւս մեկ անգամ վերարժեւորել թեման:

Խմբագրական

Վերջին ամրոցը

Այս օրերին Հայաստանում սուր եւ ծայրաստիճան լարված գործընթացներ են տեղի ունենում, որոնց աղմուկը հասել է մինչեւ միջազգային հարթակներ: Փաշինյանն ու նրա գուգընկերուհին հռետորական ուժգին արշավ են սկսել ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հոգեւորականության: Ընդ որում՝ անթույլատրելի եզրաբանությամբ ու անպարկեշտ բառապաշարով, ինչը հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային, առավել եւս՝ պետության առաջին դեմք հանդիսացող անձին: Նա էլ հենց խոսույթի նախաձեռնողն էր եւ անընդհատ «կրակին յուղ լցնողը», իսկ թեման խիստ զգայուն է ու առնչվում է Եկեղեցուն՝ մեր ազգային ինքնության հենասյուներից մեկին, ինչպես նաեւ…

Խմբագրական

Օրենք՝ փողով հայրենիքին չծառայելու մասին

Կային երանելի ժամանակներ, երբ խորհրդային բանակում ծառայություն չանցած, այսինքն՝ հայրենիքի հանդեպ պարտքը չկատարած երիտասարդին ոչ ոք իր աղջկան կնության չէր տալիս: Տրամաբանությունն այն էր, որ Հայրենիքի հարգը չիմացողը կնոջ հարգը հաստատ չի կարող իմանալ: Այժմ, կարծես թե, բարքեր ու բարոյականության չափորոշիչներ են փոխվել, եւ բանակից խուսափողները ոչ միայն չեն ենթարկվում հանրային պարսավանքի, այլ, ընդհակառակն, խրախուսվում են որպես աչքաբաց, հնարամիտ, ճարպիկ կամ խոսակցական լեզվով ասված՝ «բաշարող» մարդ:

Խմբագրական

Նոր օլիգարխիայի ուրվականը

Եկող տարի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, եւ այդ ընտրությունների մեկնարկը, ըստ էության, տրված է: Ներքաղաքական խմորումները, «Կրթելը նորաձեւ է» ձեռնարկի շրջանակում հաճախացած մարզային այցերը, որոնց ականատեսն ենք գրեթե ամեն օր, նախընտրական տրամաբանության մեջ են: Ստեղծված իրավիճակը երկրի ու ժողովրդի կյանքում խոշոր նշանակություն ունեցող ընտրություններ է խոստանում: Համենայն դեպս՝ մեծ է ակնկալիքը, որ 2026-ի ընտրություններով կդրվի կառավարման նոր համակարգի հիմքը: Հնի կրկնություն կամ եղածի շարունակություն հանդիսացող ցանկացած համակարգ կարող է ավելի խորացնել հանրության…

Խմբագրական

Կրոնը եւ Թրամփը

Աշխարհում տեղի են ունենում խառնիճաղանջ իրադարձություններ, որոնց ընդհանուր տրամաբանական կապը հմուտ հետազոտողին հուշում են, թե դեպի ուր է այսօր գնում մարդկությունը: Որո՞նք են այդ իրադարձությունները եւ դրանց տրամաբանական ընդհանրությունը: