
Պյուռոսյան հաղթանակ
Երեւում է՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա շուրջ հավաքված խամաճիկները ոչ մի դաս չքաղեցին հունիսի 7-ին անցկացված խոհրդարանական ընտրություններից, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թվացյալ հաղթանակ տարավ կամ՝ պատմության մեջ լավ հայտնի «Պյուռոսյան հաղթանակ»: Հիշեցնենք, որ դա մեծաթիվ զոհերի ու կորուստների գնով ձեռք բերված հաղթանակն է, որն իրականում պարտություն է: Ավանդության համաձայն՝ երբ հին աշխարհի նշանավոր զորավարներից՝ Էպիրոսի թագավոր Պյուռոսին շնորհավորել են հռոմեացիների անպարտելի համարվող զորքին ջախջախիչ պարտության մատնելու առթիվ, նա բացականչել է. «Եվս այդպիսի մի ճակատամարտ, եւ մենք…
















