Ընթացիկ համար#43/2026
Համար

#10/2018

23 մարտի, 2018 թ.

ԽմբագրականՄեծ իրարանցում ռուսական հացի համարԱնցած կիրակի օրը Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանատան, իսկ Գյումրիում՝ Ռուսաստանի հյուպատոսարանի առջեւ հոծ հերթեր էին գոյացել Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Մարդկանց անվճար տրանսպորտով տարբեր քաղաքներից տեղափոխում էին ընտրատեղամասեր: Անսովոր իրարանցում էր տիրում: Լրատվամիջոցները նկարահանել էին մի զույգի, որն ընտրատեղամաս էր եկել հենց պսակադրության վայրից, հարսնացուն՝ ավանդական իր ճերմակ շորում, երջանիկ ժպիտը դեմքին:23 մարտի, 2018 թ.ՎերլուծականՔաղաքական պայքար՝ իրավական ճանապարհովՄարտի 20-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների գործով դատավճիռը, որով Սեֆիլյանը դատապարտվեց ազատազրկման 10 տարի 5 ամիս ժամկետով, Սաֆարյանը՝ 5 տարի 5 ամիս, իսկ մյուս հինգ ամբաստանյալները՝ 2-ից մինչեւ 4 տարի 6 ամիս։ Հանրության բացարձակ մեծամասնությունն այդ դատավճիռները որակեց որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների գործունեության նկատմամբ գործող վարչախմբի իրականացրած քաղաքական հաշվեհարդար։Սարո Սարոյան23 մարտի, 2018 թ.Ազատ ամբիոն«Հերոսներից» ազատվելու ժամանակն էԲերտոլդ Բրեխտի հայտնի խոսքերի համաձայն՝ դժբախտ են այն ազգերը, որոնք հերոսների կարիք ունեն: Այս առումով մենք ոչ միայն դժբախտ ենք, այլ նաեւ անհաջողակ, քանի որ հերոսների մեծ կարիք ունենում են հատկապես պարտված ազգերը: Չեղած հաղթանակներով հպարտանալու եւ եղած պարտությունները չբարձրաձայնելու սովորությունն անխուսափելիորեն հանգեցնում է քննադատական ցանկացած մտքի, այլախոհության վերացմանն ու բոլոր իրողությունների վերաբերյալ աքսիոմատիկ մոտեցումների եւ տարակարծության մերժմանը: Իսկ ինչպես հայտնի է, այլախոհոներին լռեցնող հասարակությունները դատապարտված են լճացման. սեփական պատմությունը, ավանդույթները,…Մարինա Մուրադյան23 մարտի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՄարտի 17-24Նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում չի բացառել, որ ապրիլի 9-ից հետո վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել իր թեկնածությունը: «Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե, ի վերջո, որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»:23 մարտի, 2018 թ.Գրքի մեկնություն«Յաղագս արցախականի»Աշխատության մեջ հեղինակը ներկայացրել է 30 տարի երկարող արցախյան ազատամարտի փուլերը, որոնք հեղինակի դասակարգմամբ՝ երեքն են: 1988թ. փետրվարի 20-ից մինչեւ 1988թ. մայիսի 21-ը տեւած առաջին փուլը գլխավորում էր Արցախի միացումը կյանքի նպատակ դավանող Իգոր Մուրադյանը, որին սատարում էին արցախամարտին լծված բազմաթիվ նվիրյալներ: Արցախում սկսված պայքարն այդ փուլում դարձավ համայն հայությանը միավորող համազգային շարժում, որով Հայաստանի հայությունը հոգեբանորեն ազատվեց կոմունիստական կայսրությունից: Արցախյան ազատամարտով սկսվեց աշխարհի միակ ու վերջին գաղութատիրական միջնադարյան մնացուկի անկասելի քայքայումն ու…23 մարտի, 2018 թ.ՀարցազրույցԺաննա Ալեքսանյան. Ռեժիմը խստացնում է իր սպառնալիքները- Վերջին օրերի ամենաքննարկվող թեման Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների նկատմամբ խայտառակ դատավարությունն ու դատավճիռն է: Ի՞նչ պատճառներ ունեին իշխանությունները նման դատավճիռ կայացնելու համար: Ի՞նչ էին արել Սեֆիլյանը, Սաֆարյանը եւ մյուսները:23 մարտի, 2018 թ.