Ընթացիկ համար#43/2026
Համար

#11/2018

30 մարտի, 2018 թ.

ԽմբագրականԿապույտ մազերով աղջկա ակամա բացահայտումներըՎերջին օրերին 19-ամյա, իր պահվածքով եւ արտաքին տեսքով հայաստանյան ու արցախյան ընդունված չափորոշիչներին չհամապատասխանող Ասյա Խաչատրյանի հետ կապված միջադեպը դարձել է սոցիալական ցանցերի գլխավոր թեման։ Քննարկումներում իրար են խառնվել մի քանի ենթաթեմաներ՝ հայաստանցի-ղարաբաղցի, նամուս-ադաթ, ոստիկանական ամենաթողություն, օրինականություն եւ անձի ազատություն, հայրենասիրություն, գենդերային խտրություն եւ այլն։ Տարիներով կուտակված խնդիրները միանգամից՝ մեկ կծիկում, դարձան քննարկման նյութ:30 մարտի, 2018 թ.ՎերլուծականՔրդերը եւ մենքՄարտի 18-ին Սիրիայի հյուսիսում թուրքական կանոնավոր զորամիավորումների եւ սիրիական ընդդիմադիր ռազմական խմբավորումների ձեռքով ընկավ քրդական դիմադրության հանգուցային քաղաքներից մեկը՝ Աֆրինը։ Վերջինս, ինչպես եւ ընդհանրապես Աֆրինի քրդաբնակ ողջ շրջանը, քուրդ ժողովրդի համար դիտվում էր ազգային-ազատագրական պայքարի առանցքային հենակետերից մեկը։ Տասնամյակներ տեւող թուրք-քրդական ռազմաքաղաքական դիմակայության հենքին նրա անկումը շատ մեծ հոգեբանական ազդեցություն գործեց հանուն ազատության պայքարի ելած քրդական հանրության վրա։ Դա իր հերթին հանգեցրեց նրան, որ տարածաշրջանում իր տեղն ու նշանակությունը գտնելու հարցում…Սարո Սարոյան30 մարտի, 2018 թ.Ազատ ամբիոնՍերժի հաճախորդների «մատյան գունդը»Ապրիլի 9-ին ընդառաջ աննախադեպ ակտիվացել է ոչ միայն գործող նախագահը, որը վերջին շրջանում «չի իջնում» հեռուստապաստառներից, այլեւ Հանրապետականի վերնախավը, որի վառ ներկայացուցիչներից Էդուարդ Շարմազանովը, օրինակ, վստահ է կամ ձեւացնում է, թե վստահ է, որ Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիները Հայաստանի համար զարգացման ու ձեռքբերումների ժամանակաշրջան էին: Նա անգամ թվարկում է այդ «ձեռքբերումները»՝ սահմանադրական բարեփոխումներ, երկրում հանդուրժողականության հաստատում, «գաղջ» մթնոլորտի առողջացում, ժողովրդավարական արժեքների արմատավորում, ազգային անվտանգության ամրապնդում եւ էլի նման բաներ, որոնք…Գեւորգ Բրուտենց30 մարտի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՄարտի 24-31Անցած շաբաթավերջին մի խումբ քաղաքացիներ ու քաղաքացիական նախաձեռնություններ «Մերժիր Սերժին» կարգախոսով նստացույց իրականացրին՝ փակելով Երեւանի Մաշտոցի պողոտան եւ Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։ Նրանց պահանջը մեկն էր՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու. «Սարգսյանի կառավարման տասը տարիներին Հայաստանը բոլոր ոլորտներում հետընթաց է արձանագրել»,- փաստում էին ցույցի մասնակիցները: Մոտավորապես 20 րոպե տեւած նստացույցից բացի, ցուցարարները երթով շրջեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, հասան իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակ…30 մարտի, 2018 թ.Գրքի մեկնություն«Հավերժ քոնը»Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպը ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող վեպերից մեկն է։ Երեսունը բոլորած լամպավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, որի մասին կարող է երազել միայնակ կինը։ Սակայն անընդհատ ուշադրության ու անսպառ կրքի հետեւում թաքնված են հիվանդագին ապրումներն ու նկրտումները։30 մարտի, 2018 թ.ՀարցազրույցԱրմեն Գրիգորյան. Ազատ քաղաքացի ունենալու համար պայքարելու խնդիր կա- Արմեն, այսօր շատ երիտասարդների համար քաղաքականությունը դարձել է սողալու, «պառկելու», առաջ գնալու միջոց, այլ ոչ թե պայքարելու, իրավիճակը փոխելու հնարավորություն: Համաձա՞յն եք այս ձեւակերպմանը:30 մարտի, 2018 թ.