Ընթացիկ համար#43/2026
Համար

#12/2018

6 ապրիլի, 2018 թ.

ԽմբագրականՈ՞վ կերաշխավորի օլիգարխների անվտանգությունը«Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հեռակա բանավեճը վերակենդանացրել է Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական հարցադրումը՝ «ի՞նչ անել»։ ՔՊ-ի ակտիվիզմին ԼՀ-ն հակադրում է իր կոնֆորմիզմը։ Սակայն հանրությունը ողջամիտ լուծումներ է ակնկալում:6 ապրիլի, 2018 թ.ՎերլուծականԿկարողանա՞ արդյոք «Իմ քայլը» մաքրել «ավգյան ախոռները»Մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլարշավը։ Գյումրիից հետո ակցիայի երթուղին կանցնի Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան, Աբովյան քաղաքներով եւ, 14 օրում կտրելով 195 կիլոմետր ճանապարհ, ապրիլի 13-ին ժամը 18։30-ին կհասնի Երեւան, որտեղ էլ՝ Ազատության հրապարակում, տեղի կունենա հանրահավաք։ Ըստ ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլի» մարտավարական խնդիրը քաղաքացիների միավորմանն ու ակտիվությանը հասնելն է, ինչը թույլ կտա քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդների կիրառմամբ ժողովրդի միջոցով ճնշում գործադրել գործող վարչախմբի վրա եւ…Սարո Սարոյան6 ապրիլի, 2018 թ.Ազատ ամբիոնԱպրիլյան պատերազմ. երկու տարի անցԵրկու տարի առաջ` 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջեւ ծավալվեց քառօրյա պատերազմ, որի ընթացքում հայկական կողմը տվեց ավելի քան հարյուր զոհ, ամբողջովին ավերակվեց Թալիշ գյուղը: Այս թեմային վերադառնալիս` ակամա առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնք վերաբերում են այդ ժամանակվա իրադարձությունների տրամաբանությանը` ինչպես ճակատում, այնպես էլ այդ ժամանակաշրջանում Հայաստանի իշխող շրջանակների արտաքին քաղաքական գործունեության համարժեքությանը:Կարապետ Կալենչյան6 ապրիլի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՄարտի 31 - Ապրիլի 7Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխման դեմ պայքարը։ Ինչպես տեղեկացրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, նա մտադիր է 14-օրյա քայլարշավ իրականացնել դեպի Երեւանի Ազատության հրապարակ՝ «ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»։ Ընդդիմադիր պատգամավորը կուսակիցների հետ Երեւանի Ազատության հրապարակում կլինի ապրիլի 13-ին: Մինչ այդ «Իմ քայլը» երթի մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհ կանցնեն միայն քայլելով` այդ ընթացքում այցելելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան եւ Աբովյան…6 ապրիլի, 2018 թ.Գրքի մեկնություն«Ես XX-ի եղբայրն եմ»Շվեյցարացի ժամանակակից գրող Ֆլյոր Եգգիի պատմվածքների այս ժողովածուն ընդգրկում է կարճ ու խորիմաստ պատմություններ՝ տարօրինակ կերպարներով, այնպիսի անբռնազբոս հոգեվիճակներում, որոնք թերեւս առաջին հայացքից անընդունելի, սակայն նույնքան համոզիչ կթվան ընթերցողին: Հերոսներ՝ մտացրիվ ու զգայուն, որ կյանքի ու մահվան գաղափարի, կարեւորության գիտակցության սեփական անկեղծ վերլուծությամբ արթնացնում են կարեկցանքի ու քնքշանքի զգացողություն:6 ապրիլի, 2018 թ.ՀարցազրույցԴավիթ Հովհաննիսյան. Ռեժիմին չի հաջողվել ապականել ամեն ինչ- Այս օրերին հարգեցին ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված տղաների հիշատակը: Ըստ էության, այդ կարճատեւ բախումն ի ցույց դրեց ՀՀ զինված ուժերում առկա մի շարք սուր խնդիրներ, նաեւ ակնհայտ դարձան արտաքին քաղաքական լուրջ բացթողումները: Ի՞նչ է փոխվել այս 2 տարիների ընթացքում, ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք:7 ապրիլի, 2018 թ.