#13/2018
13 ապրիլի, 2018 թ.
Խմբագրական«Ժողովրդի ընտրյալների» խաղաղ դաստիարակության միջոցՀայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ներկայիս քաղաքական վարչակարգի ճակատագիրն ակամայից հայտնվել է խորհրդարանի հարյուրհինգ պատգամավորների ձեռքում: Նախկին նախագահին պետք է վարչապետ նշանակել: Քանի որ այս պատգամավորների մեծ մասն իրենց մանդատները ստացել են ոչ թե ազատ ընտրություններում, այլ օլիգարխիկ վարչակարգի առաջնորդների ցանկությամբ ու հրամանով, ուստի պարտավորված են կատարել վերջիններիս կամքը եւ Սերժ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Պատգամավորներից ոչ ոք չի ուզում կատակել ճակատագրի հետ. բոլորը համոզված են, որ իրենց անձնական կյանքը միայն բարգավաճման ավելի…
ՎերլուծականԻնչի՞ շուրջ համախմբվել այս օրերինՀասարակություն-քաղաքական համակարգ կապը Հայաստանում վաղուց արդեն կորել է, ինչն էլ պատճառներից մեկն է այն համատարած ապատիկ վերաբերմունքի՝ երկրում ընթացող քաղաքական պրոցեսների նկատմամբ։ Այսինքն՝ ձեւավորվել են երկու զուգահեռ հասարակություններ, որտեղ իշխողը գործում է հստակ սահմանված մեխանիզմներով, որոնք այս հասարակության ինքնապահպանման գլխավոր երաշխիքն են։ Խոսքն, իհարկե, այն մեխանիզմների մասին չէ, որոնք սահմանված են Սահմանադրությամբ, օրենսգրքերով։ Փաստորեն, իշխող հասարակությունը, կամ վերնախավը իր ձեռքն ընկած կապիտալը տնօրինելու սեփական մեխանիզմներն է մշակել, առանց մյուս հասարակության հետ հաշվի…
Ազատ ամբիոնՌազմահայրենասիրական ցնորաբանությունՄեր հասարակությունը վաղուց է տառապում միֆոմանիայով՝ պաշտելի անցյալի մասին շարունակաբար անիմաստ ու մտացածին առասպելներ հորինելով: Անցյալը նույնքան սիրելի է, որքան փտած ծառի անտեսանելի արմատները, որոնք, ի տարբերություն աչքի զարնող մահացած ճյուղերի ոչ այնքան հաճելի պատկերի, պերճաշուք երեւակայությանը մեծ զարկ են տալիս: Բացի դրանից, հասարակությունն անվերապահորեն հավատում է իր իսկ հորինած առասպելներին, ինչի արդյունքում տառապում է նաեւ մեգալոմանիայով՝ մեծամոլությամբ. մենք իսկապես հավատում ենք, որ լավագույնն ենք, ամենակատարյալն ու ամենավսեմագույնը, ինչը փորձում ենք ապացուցել ուրիշներին նսեմացնելու եւ…
Շաբաթվա անցուդարձԱպրիլի 7-14Ընթացիկ շաբաթը նշանավորվեց պատմական կարեւոր մի իրադարձությամբ՝ Հայաստանն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի: Ապրիլի 9-ին նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ ստանձնեց մեր երկրի չորրորդ նախագահի լիազորությունները: «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»,- երդվեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը՝…
Գրքի մեկնություն«Զրույցներ Կաֆկայի հետ: Գրառումներ եւ հիշողություններ»Գիրքը ներկայացնում է 20–րդ դարի եվրոպական գրականության ամենամեծ գրողներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի հետ Յանոուխի զրույցներն ու հիշողությունները: Գուստավ Յանոուխը (1903–1968), որ հայրենի Չեխիայում հայտնի էր իբրեւ երաժշտագետ, գրական աշխարհում բացառիկ հեղինակություն սկսեց վայելել՝ հրատարակելով Կաֆկայի մասին հիշողությունների այս գիրքը (1951, 1968): Այն դիմացավ ժամանակների քննությանը եւ այսօր համարվում է Կաֆկայի կյանքի ու ստեղծագործության մասին պատմող տասնյակ լավագույն գրքերից մեկը:
ՀարցազրույցԼեւոն Բարսեղյան. Վախով հնարավոր չէ պահել այս երկիրըՊարոն Բարսեղյան, ապրիլի 9-ին տեղի ունեցավ նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ի՞նչ սպասենք թեկուզ սահմանափակ լծակներով այս նոր նախագահից: