#13/2025
5 ապրիլի, 2025 թ.
ԽմբագրականԱնպատասխանատվության մասինՀայաստանում շատ հիմնախնդիրներ են կուտակվել՝ քաղաքական, գոյութենաբանական, սոցիալ-տնտեսական, գիտակրթական, հոգեւոր-մշակութային, մարզական եւ այլն: Նշված բոլոր ոլորտների անհաջողություններն ու ձախողումները հետեւանք են բավական մեծ տարածում գտած մարդկային մի թուլության, որի անունն է անպատասխանատվություն: Այդ թուլությունը՝ չնչին բացառությամբ, բնորոշ է ոչ միայն իշխանությանը, այլ նաեւ իր քվեով իշխանություն ձեւավորող հասարակությանը, համենայն դեպս՝ հասարակության մեջ որոշակի դիրք զբաղեցնող առանձին անհատների: Անպատասխանատվությունն, այդպիսով, հասարակություն-իշխանության շղթայում միշտ ունեցել է եւ ունի իր…
ՎերլուծականԶիջումներով զսպելու արվեստըՀետպատերազմյան գրեթե չորսուկես տարվա ընթացքում ՀՀ-ում ոչ այնքան հաճախադեպ, բայց բավական արատավոր մի թեզ է շրջանառվում՝ ընդ որում օրվա իշխանությունների մակարդակով: Աննշան բացառություններով՝ դրա մասին խոսում են անգամ երկրի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի խոսնակը, Կառավարության անդամներ, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավորներ, մի խոսքով՝ իշխանական, այսպես կոչված, վերնախավի ներկայացուցիչներ: Ըստ այդմ՝ թշնամու զավթողական գործողությունները, սպառնալիքները զսպելու համար պետք է որոշակի զիջումների գնալ:
Ազատ ամբիոնԱրցախցիների ցավին դարմանող չկաԵրեւանի Ազատության հրապարակում մարտի 29-ին մասնակցում էինք «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» կողմից նախաձեռնված հանրահավաքին։ Բարձրաձայնված խնդիրները տարաբնույթ ելույթներով վաղուց են մտահոգում արցախցիներին եւ բոլոր նրանց, ովքեր կանգնած են հազարավոր հայրենազուրկների կողքին։
Շաբաթվա անցուդարձ29 մարտի - 5 ապրիլի 2025թ.Գյումրիում եւ Փարաքարում մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները եւ, մասնավորապես, դրանց արդյունքների շուրջ ծավալված բուռն արձագանքները ցույց տվեցին, որ ժողովուրդը վճռական «ո՛չ» է ասում ստի, մանիպուլյացիաների, էժանագին ամբոխահաճության իշխանությանը եւ տենչում է ունենալ ազգային գաղափարներով, արգասավոր ծրագրերով ու մրցունակ ռազմավարությամբ նոր իշխանություն, որը կվայելի համայն հայության վստահությունը: ՔՊ-ական 7-ամյա «տիրապետությունը» Գյումրիում եւ հատկապես Փարաքարում դրսեւորեց իր սնանկությունը՝ հստակ ցուցադրելով հայ ժողովրդի իրական վերաբերմունքը գործող իշխանության նկատմամբ:
Գրքի մեկնությունՋեյն Օսթին «Համոզմունք»Էն Էլիոթը` սնափառ ու դատարկամիտ բարոնետ սըր Ուոլտերի միջնեկ դուստրը, ութ տարի առաջ հրաժարվել է ամուսնանալ Ֆրեդերիկ Ուենթուորտի հետ՝ չնայած սերը փոխադարձ է եղել: Փեսացուի ծագումն ու նյութական հնարավորությունները ընտանիքի գլխավորին նրա օգտին չեն տրամադրել, աղջկա մորը փոխարինած հարևանուհին՝ լեդի Ռասելն էլ կարողացել է իր հորդորներով Էնին համոզել, որ նրա հետ ամուսնանալու խոստումը հետ վերցնի: