#15/2021
24 ապրիլի, 2021 թ.
ԽմբագրականՎերաիմաստավորել անցյալը՝ նշանակում է կերտել ապագանԱյսօր ապրիլի 24-ն է, եւ համայն հայությունը, արդեն 106-րդ անգամ, կբարձրանա Ծիծեռնակաբերդ՝ խոնարհումի ու հարգանքի իր տուրքը մատուցելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված հրեշավոր զանգվածային սպանդի՝ Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Ապրիլքսանչորսը սոսկ սգո օր չէ: Այն պատմական հիշողության, պահանջատիրության, վերաիմաստավորման եւ վերակերտումի օր է:
ՎերլուծականԳերագույն գլխավոր հրամանատա՞ր, թե՞ մոդերատոր…Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որոնց անցկացման հավաստիության միակ վկայությունն առայժմ ֆեյսբուքյան մի անշուք գրառում է, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հռետորաբանության մեջ ոչ միայն չեն շտկվում խոսքի մշակույթն ու նախահարձակ պահվածքը, այլեւ ավելի ցցուն են դրսեւորվում քաղաքական հակառակորդների նկատմամբ արհամարհանքի, վիրավորանքի եւ սադրանքի տարրերը: Անցած տարվա նոյեմբերի 10-ից հետո նրա վարքագծի այդ հոռի արտահայտությունները, համենայն դեպս, որոշ ժամանակ առերեւույթ նկատելի չէին՝ ամոթալի պարտությունից հետո, ինչպես ասում են, «փուքը նստել էր»: Այժմ, երբ կարելի է արդեն լուծված համարել…
Ազատ ամբիոնԱրբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերովԱպրիլի 14-ին ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «2017 թվականին Ադրբեջանն ուներ երեք արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական, որը գնել էր։ Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր»։
Շաբաթվա անցուդարձ17-24 ապրիլիՆիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին ուշ երեկոյան, առանց տեղեկացնելու, այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղ եւ արագ հեռացել: Ըստ մամուլի հաղորդման, Մեղրիում, Քաջարանում, Ագարակում, Գորիսում եւ, մասամբ, Կապանում այցի առնչությամբ լարված վիճակ էր, հավաքվածները փակել էին նրա ճանապարհը եւ պահանջում էին, որ նա հեռանա՝ հնչեցնելով «Նիկո՛լ, դավաճան», «Կապիտուլյա՛նտ», «Նիկոլ, թո՛ւրք» եւ այլ կոչեր: Ոստիկանների ու քաղաքացիների միջեւ տեղի են ունեցել բախումներ: Կապանում հրավիրված խորհրդակցությունում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ոստիկանապետին եւ ԱԱԾ պետին՝ զբաղվել Մեղրիում, Ագարակում եւ այլուր իր…
Գրքի մեկնությունԲորիս Պաստեռնակ, «Դոկտոր Ժիվագո»Վեպն արտացոլում է գաղափարական հիասթափությունների այն մտայնությունը, որն իշխում էր հետհեղափոխական Ռուսաստանում՝ հատկապես մտավորականության շրջանում: Այս առումով՝ վեպը նաեւ ռուս մտավորականության ճակատագրի յուրօրինակ պատմություն է՝ XX դարի սկզբից մինչեւ Հայրենական մեծ պատերազմն ընկած ժամանակաշրջանը։