Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Ազատ ամբիոն

Արբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերով

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «2017 թվականին Ադրբեջանն ուներ երեք արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական, որը գնել էր։ Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր»։

Իրականում Հայաստանը արբանյակի ծրագիրը սկսել է 2012 թվականից, եւ այդ առումով հսկայական աշխատանք է կատարվել կանադական, ռուսական եւ չինական ընկերությունների հետ։ Կան փաստեր, լուսանկարներ եւ հրապարակումներ․ ընդամենը պետք է ունենալ ցանկություն եւ կարդալու կարողություն։ Դրանց ես լրացուցիչ կանդրադառնամ։

ԱԺ-ում պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե ինչու է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը անլուրջ համարել սեփական արբանյակ ունենալու ծրագիրը, Փաշինյանն ապրիլի 14-ին ամբիոնից ասաց, թե այդպիսի բան չի եղել։

Ես՝ Նաիրի Հոխիկյանս, հայտարարում եմ, որ 2019թ․ մայիսի 11-ին Գավառ քաղաքի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի երկրորդ հարկում զրուցելիս Նիկոլ Փաշինյանը անձամբ ինձ է ասել, որ մենք արբանյակի անհրաժեշտություն չունենք։ Իմ պնդմանը, որ Ադրբեջանն ունի 2 արբանյակ, որոնք կիրառում է նաեւ ռազմական նպատակներով, եւ մենք օր առաջ պետք է ունենանք մեր արբանյակը, Փաշինյանն ասաց բառացիորեն հետեւյալը՝ ադրբեջանական արբանյակները խաղալիք են։

Վարչապետ Փաշինյանի այսպիսի դիրքորոշման պատճառով է, որ մենք ունեցանք հազարավոր զոհեր, քանի որ եթե ունենայինք արբանյակ, ապա կկարողանայինք տեղորոշել թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների շարժը եւ մեր ՀՕՊ-ին տալ կոորդինատներ, որոնք էլ պարզապես կոչնչացնեին թշնամու թիրախները։

Սա Նիկոլ Փաշինյանի հանցավոր անգործության փաստերից մեկն է։ Զոհված հայ զինվորների հարազատները պետք է իմանան, թե ով է մեր մարդկային կորուստների թիվ մեկ մեղավորը եւ ինչի համար։

Ավելի ուշ կանդրադառնամ նաեւ Հակոբ Արշակյանի հայտարարությանը՝ կրկին փաստերով։

 

Նաիրի Հոխիկյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: