Ընթացիկ համար#43/2026
Համար

#16/2019

3 մայիսի, 2019 թ.

ԽմբագրականԿառավարության եւ բիզնեսի միջեւ հարաբերությունների իրավական կարգավորմանն այլընտրանք չկա«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության բարձրաձայնած հարցը բուռն արձագանք գտավ հասարակության մեջ: Շատերն այս պահանջի մեջ նկատեցին կառավարության «բանսարկությունները»` իբր օլիգարխին ուզում են անկյուն քշել կամ պատժել ինքնագլուխ վարքագիծ դրսեւորելու համար: «ՔՈ» կուսակցության բուն փաստարկը, թե Սահմանադրությունը պատգամավորին արգելում է զբաղվել գործարարությամբ, քչերին էր հետաքրքրում: Նման «մանրուքներն» առայժմ հայ հասարակությանն այնքան էլ չեն հուզում` անցած տասնամյակների ընթացքում բոլորն…3 մայիսի, 2019 թ.Վերլուծական«Զվարթնոց» օդանավակայան. երբ ժամանում է ինքնիշխանության օդանավըՀայաստանում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ քննարկումների համար առիթների պակաս չի լինում։ Վերջին օրերին նման առիթներ դարձան երկու միջադեպ։ Առաջինը «Զվարթնոց» օդանավակայանում սահմանի հատման ժամանակ «երրորդ երկրի պահանջով» սահմանապահների կողմից Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Նայեմին Հայաստան մուտքի արգելումն էր, իսկ երկրորդը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի հարցադրմանը հետեւած՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ծիծաղի պոռթկումը: Հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ տարբեր առիթներով պարբերաբար տեղի ունեցող նման հանրային քննարկումները վկայում են, որ…Սարո Սարոյան3 մայիսի, 2019 թ.Ազատ ամբիոն«Փրկիչների» սպասելիսԲոլոր քաղաքակիրթ երկրներում օրինականությունը հաստատվել է հասարակության կողմից մղվող երկար ու գիտակից պայքարի արդյունքում։ Այդ երկրներում հանրային համերաշխությունը ձեւավորվել է օրենքի գերակայության հաստատմամբ, ինչն իր հերթին հնարավորություն է տվել հասնելու ընդհանուր զարգացման եւ առաջընթացի։ Մարդիկ փուլ առ փուլ գիտակցել ու կարեւորել են իրենց իրավունքների ճանաչումը եւ դրանց լիակատար պաշտպանությունը՝ համոզված լինելով, որ միայն այդպես կարելի է սահմանափակել իշխանության արտոնությունները եւ ընդլայնել քաղաքացիների պարտականությունները։Մարինա Մուրադյան3 մայիսի, 2019 թ.Շաբաթվա անցուդարձ27 ապրիլի - 4 մայիսիԵրեւանում ապրիլի 30-ին տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` նիստի ընթացքում քննարկվել է ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախօրեին կայացել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որի օրակարգում էին երկու տասնյակից ավելի հարցեր` այդ թվում ԵԱՏՄ անդամ պետությունների եւ երրորդ կողմերի միջեւ միջազգային պայմանագրեր կնքելու արդյունքներն ու առանձին հարցերը,…3 մայիսի, 2019 թ.Գրքի մեկնությունՆարինե Աբգարյան, «Պատմություն խզբզիկներով»Ռուսագիր հայ գրողի 4-րդ գիրքն է: Հերոսը Սեմյոն Անդրեեւիչն է՝ սեփական անձի հանդեպ մեծ հարգանք ունեցող փոքր տղան: Նրա մասին գիրքը նաեւ մեծերի համար է, քանզի նրանում արծարծված են երեք սերունդների փոխհարաբերությունները՝ տվյալ ժամանակին բնորոշ իրավիճակներում, որտեղ յուրաքանչյուր սերունդ ապրում է իր խնդիրներով, հետաքրքրություններով, հույզերով ու սպասումներով:3 մայիսի, 2019 թ.