#17/2021
22 մայիսի, 2021 թ.
ԽմբագրականԵրբ ընտրապայքարը ոչ թե ծրագրերի միջեւ է, այլ՝ անձերիԵթե արտառոց ոչինչ տեղի չունենա՝ հունիսին գնում ենք ընտրությունների, եւ արդեն հստակ է, որ մեզ ոչ քաղաքական ընտրություններ են սպասվում: Այսինքն՝ ընտրվելու են նախընտրական ցուցակները գլխավորող անձինք, եւ այդ միջոցառման ժամանակ ականատես ենք լինելու ապագա ընտրյալների հանդեպ «սեւ» տեխնոլոգիաների բոլոր երեւակայելի ու աներեւակայելի հնարքների լայն կիրառման դեպքերի:
ՎերլուծականԹշնամին աներես շան պես շնթռկել է մեր դռան շեմին եւ չի հեռանումՄայիսի 12-ին ադրբեջանական մի զորախումբ՝ 200-250 հոգի, խախտելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ, առանց որեւէ դիմադրության հանդիպելու, երեքուկես կիլոմետր խորացավ Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում եւ անպատշաճապահ կերպով հանգրվանեց Սեւ լիճ կոչվող տեղանքում: Նույն օրը այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ առաջինը տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Եթե JPS-ով Սեւ լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք այնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են Շուռնուխի օրինակով առաջ գալ ու հասնել մինչեւ բնակավայր»,- հայտնել էր Յոլյանը՝ չթաքցնելով իր մտահոգությունը:
Ազատ ամբիոնՀեղափոխության դասերըՍերժ Սարգսյանի հրաժարականից երեք տարի անց, հեղափոխության հանդեպ ատելության եւ անեծքի այս մթնոլորտում, հարց է առաջանում՝ արդյո՞ք հեղափոխությունն էր մեղավոր այս աղետալի իրավիճակի համար: Իմ համոզմամբ՝ ոչ: Մեղավորը հեղափոխությունը չէր, այլ նրանք, ովքեր թույլ տվեցին, որ հեղափոխությունը յուրացվի, մսխվի, փոշիացվի, այլակերպվի Նիկոլ Փաշինյանի կողմից:
Շաբաթվա անցուդարձ15-22 մայիսիՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստիպված էր մայիսի 20-ին նախ՝ Կառավարության, ապաեւ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել, որ պատրաստվում է ստորագրել Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ նախօրեին համացանցում զետեղած աղմկահարույց փաստաթուղթը։ Փաշինյանի խոսքով` այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին։ «Այն լուծումները, որով մենք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք ենք բերել նախնական համաձայնություններ, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, ոչ թե 99,9, այլ՝ հենց 100։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես…
Գրքի մեկնությունՍթիվեն Քինգ, «Միզերի»«Միզերին» Սթիվեն Քինգի լավագույն հոգեբանական սարսափ վեպերից է, որի հերոսը՝ Փոլ Շելդոնը, ճանաչում վայելող վիպասան է։ Փոլի խանդավառ երկրպագու Էննի Ուիլքսը ավտովթարից հետո նրան դուրս է բերում ջախջախված մեքենայից եւ տանում մեկուսի վայրում գտնվող իր առանձնատուն։ Այնտեղ հավատարիմ ընթերցողը դառնում է ոչ միայն Փոլի փրկիչը, այլեւ բանտապահն ու խոշտանգողը։