Ընթացիկ համար#43/2026
Համար

#19/2020

23 մայիսի, 2020 թ.

ԽմբագրականՊահանջվում է հստակ ձեւակերպված քաղաքական օրակարգՀայաստանում կա արմատացած կարծիք, որի համաձայն` կուսակցությունները իշխանության հասնելու գործիքներ են, եւ քաղաքականությամբ զբաղվելու վերջնանպատակը իշխանություն ունենալն է։ Հասկանալի է, որ եթե կան համոզմունքներ ու պետության զարգացման ծրագրեր, ապա դրանք իրագործելու համար նախեւառաջ պետք է ձեռք բերել գործադիր մարմին ձեւավորելու, այսինքն` իշխանության տիրապետելու հնարավորություն։ Ահա այն հիմնական պատճառը, որ հայաստանյան կուսակցություններն ու իշխանության ձգտող խմբավորումները աշխուժանում են հատկապես ընտրությունից ընտրություն կամ էլ` երբ գալիս են քաղաքական փոփոխություններ խոստացող խառնակ ժամանակներ։23 մայիսի, 2020 թ.ՎերլուծականՀամավարակի «կանաչ լույսը» պատերազմի առջեւ. հայացք ԱրցախիցՀամավարակի հետ կապված իրավիճակը իր ճշգրտումներն է մտցնում ամբողջ աշխարհում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում մշտադիտարկում անցկացնել սահմանում եւ դիտորդներից վերածվել են վիրտուալ դիտորդների: Մարդկանց եւ պաշտոնատար անձանց տեղաշարժը սահմանափակված է: Բայց արդյո՞ք կարելի է սահմանափակել պատերազմը: Այսինքն` արտաքին զսպող գործոններ գրեթե չեն մնացել եւ, ըստ էության, համավարակը «կանաչ լույս» է վառել տարածաշրջանում հնարավոր պատերազմի առջեւ: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, հարձակումները հայերի վրա կատարվում…Սարգիս Մելիք-Շահնազարով23 մայիսի, 2020 թ.Ազատ ամբիոնԻնչ ընդհանուր բան կա Արցախի եւ Պուերտո Ռիկոյի միջեւՕրերս ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Պուերտո Ռիկոյի նահանգապետ Վանդա Վասկեսը ստորագրել է օրենք` կղզին, որպես նոր նահանգ, ԱՄՆ-ին միացնելու հարցով 2020 թվականի նոյեմբերի 3-ին հանրաքվե անցկացնելու մասին: Սակայն հանրաքվեն չի նախատեսում, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի քվեարկության արդյունքները: Վերջնական որոշումը, ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, պետք է ընդունի ԱՄՆ Կոնգրեսը:Կարապետ Կալենչյան23 մայիսի, 2020 թ.Շաբաթվա անցուդարձ16-23 մայիսիԸնթացիկ շաբաթը մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսով: Սա նրա ութերորդ մեծ ասուլիսն էր եւ առաջինը առցանց` կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Վարչապետը նախ ներկայացրեց ավանդական «100 փաստը» Նոր Հայաստանի մասին, ապա` պատասխանեց լրատվամիջոցների կողմից նախապես վարչապետին ուղղված 69 հարցերին, որոնք վերաբերում էին գրեթե բոլոր ոլորտներին ու կենսագործունեության բնագավառներին։ Միջոցառումը նվիրված էր «թավշյա» հեղափոխության 2-րդ տարեդարձին:23 մայիսի, 2020 թ.Գրքի մեկնությունԷրիխ Մարիա Ռեմարկ, «Սեւ կոթողը»Առաջին անգամ բնագրից հայերեն է թարգմանվել 20-րդ դարի ամենահայտնի եւ ընթերցվող հեղինակներից մեկի նշանավոր ստեղծագործությունը:23 մայիսի, 2020 թ.