Ընթացիկ համար#43/2026
Համար

#2/2021

24 հունվարի, 2021 թ.

ԽմբագրականԵրբ ամեն ինչ տարանջատում է, եւ ոչինչ չի միավորում2018 թվականից ի վեր Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ հասարակությունը տրոհված է, եւ բաժանարար գծերը գնալով խորանում են։ Պատերազմից հետո այդ տրոհումն ավելի է սաստկացել: Եթե 2018-ին իշխանության եկածները հավաստիացնում էին, որ եկել են կոռուպցիայի դեմ պայքարելու, արդար սոցիալական հասարակություն ստեղծելու համար, ապա այժմ անգամ այդ հռետորաբանությունը չկա: Չկան նաեւ դրան հավատացողները։ Եթե առաջ կար «հների» ու «նորերի» բաժանում, ապա այժմ բաժանումը երկու «հների» մեջ է, եւ չկան նոր «նորեր»: Չկա նաեւ ինչ-որ նոր բան ստեղծելու համար հանրային որեւէ դիսկուրս։24 հունվարի, 2021 թ.ՎերլուծականԻնչ է ուզում իշխանությունը դատաիրավական համակարգիցՉգիտես ինչու՝ ունենալով հետպատերազմական բազում խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում, Կառավարությունը բարեփոխումների ցուցանակի ներքո օրակարգ է բերում դատական համակարգի թեման: Անշուշտ, իշխանության այդ ճյուղն ունի բարեփոխումների կարիք, ինչի մասին վաղուց էր խոսվում՝ դեռեւս 2018-2019 թվականներից, երբ «թավշյա» իշխանափոխությունից հետո հրատապ էր համարվում դատավորների վեթինգի եւ, ընդհանրապես, անցումային արդարադատության փորձի արմատավորումը մեր դատաիրավական պրակտիկայում: Սակայն արտառոցն այն է, որ թեման հենց հիմա սկսեց վերաշրջանառվել, երբ դատարանների աշխատանքում տեսանելի են որոշակի դրական…Գեւորգ Բրուտենց24 հունվարի, 2021 թ.Ազատ ամբիոն«Գյուլլել ընդդիմադիրներին…»Հասկանալի է, որ թիրախի կենտրոնում կրկին ու կրկին ՀՅԴ-ն է: Դաշնակցության հասցեին ամեն կարգի մրոտումները մի կետում ձախողվում են՝ ոչ մի ձեւով չեն կարողանում վարկաբեկել դաշնակցական պաշտոնյաներին, ովքեր 1998-ից ի վեր աշխատել են որպես նախարար՝ Արծվիկ Մինասյան, Լեւոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան, Սպարտակ Սեյրանյան:Հրաչուհի Փալանդուզյան24 հունվարի, 2021 թ.Շաբաթվա անցուդարձ16-23 հունվարիԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, որը հունվարի 20-ին էր, Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Շուշիի հանձնման հանգամանքների վերաբերյալ ԲՀԿ-ական պատգամավորի հարցին, ասել է. «Դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցած Շուշի քաղաքը հայկակա՞ն է»: Մի պահ տպավորություն էր ստեղծվել, որ խորհրդարանի ամբիոնի մոտ կանգնած է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ղեկավարը կամ այդ երկրի շահերը ներկայացնող ոմն լոբբիստ: Փաշինյանը բացահայտորեն ադրբեջանամետ հայտարարություն արեց՝ փաստորեն պնդելով, որ Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ մինչեւ 1992 թվականի ազատագրումը ունեցել է ավելի քան…24 հունվարի, 2021 թ.Գրքի մեկնությունՋեյմս Ջոյս, «Դուբլինցիներ»Իր ստեղծագործություններում Ջոյսը միտում է ունեցել պատկերելու հայրենի Իռլանդիայի հոգեկան կյանքի պատմությունը՝ գործողությունների առանցք դարձնելով Դուբլինը՝ որպես «կաթվածի կենտրոն»: Հեղինակը ներկայացնում է քաղաքը, միջին խավի մարդկանց, անտարբերության մթնոլորտը, եւ դա անում է չորս հայեցակետով՝ մանկություն, պատանեկություն, հասունություն եւ հասարակական կյանք:24 հունվարի, 2021 թ.