#20/2022
29 մայիսի, 2022 թ.
ԽմբագրականԵրբ սպառվում են գաղափարներըՄինչեւ 2018 թվական իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային ձեւափոխության էր ենթարկվել։ Առհասարակ՝ քաղաքական պայքարը մեզանում ընթանում էր մի պարզ սխեմայով. այն ոչ թե գաղափարների կամ երկրի զարգացման ուղեգծի շուրջ էր ծավալվում, այլ՝ բացառապես իշխանափոխության, եւ բոլոր բախումների հիմնական կարգախոսը «իշխանափոխությունն» էր, վերջնանպատակը՝ վարչական ռեսուրսների տիրապետումը։
ՎերլուծականԺողովրդավարությունը մնաց «Մարիոթ» հյուրանոցումՀնարավոր չէ պատկերացնել ավելի մեծ զավեշտախաղ, քան Freedom House միջազգային կառույցի կազմակերպած այն միջոցառումը, որը «Ժողովրդավարության հայկական ֆորում» հավակնոտ վերտառության ներքո մայիսի 20-ին տեղի ունեցավ «Մարիոթ» հյուրանոցում՝ պաշարված գույնզգույն բերետավոր ոստիկանների կուռ շարքերով: Հասարակական կարգի պահապանների առաքելությունը հյուրանոցի դիմաց հավաքված «Դիմադրություն» շարժման գործողությունները զսպելն էր, իսկ ընթացիկ պահի հիմնական խնդիրը՝ քննարկման սրահ ընդդիմադիր պատգամավորների եւ լրագրողների մուտքը չթույլատրելը:
Ազատ ամբիոնԿապառուսականացվի՞ ՀայաստանըՀայաստանի հանրության շրջանում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: Նմանօրինակ դիմակայության համար առիթներ միշտ էլ կարող են գտնվել այն հանրության մոտ, որը զուրկ է քաղաքական կողմնորոշիչներից եւ որի հանրային ընկալումները խիստ պարզունակ են:
Շաբաթվա անցուդարձ21-28 մայիսիՄամուլի տեղեկացմամբ՝ մայիսի 22-ին Բրյուսելում՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Սա, ռուսական մեդիայի բնորոշմամբ, այլ բան չէ, քան հերթական փորձը՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը «մեռյալ կետից» պոկելու եւ որոշակի տեղաշարժ ապահովելու համար։ Հիշեցնենք, որ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով նախորդ հանդիպումն ապրիլի 6-ին էր, երբ կողմերը, Միշելի «քավորությամբ», պայմանավորվեցին մինչեւ ապրիլի վերջը սկսել երկու երկրների սահմանային հարցերի հանձնաժողովի աշխատանքները։ Սակայն համատեղ հանձնաժողովն առայժմ հապաղում…
Գրքի մեկնությունԵրազիկ Գրիգորյան, «Կախարդին գումարած ագռավ»Կախարդ պառավի ու նրա գործընկեր ագռավի մասին ամբողջ աշխարհը միայն վատն է խոսում։ Նույնիսկ իրե՛նք իրենց մասին մի լավ բան ասել չեն կարող։ Բայց այս գիրքը կարդալիս կծիծաղեք նրանց վրա, երբեմն կխղճաք ու, ի վերջո, կսիրեք նրանց։