Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Գրքի մեկնություն

Երազիկ Գրիգորյան, «Կախարդին գումարած ագռավ»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երազիկ Գրիգորյան, «Կախարդին գումարած ագռավ», մանկական գեղարվեստական, նկարազարդումները` Աննա Հակոբյանի, «Զանգակ», 136 էջ, 2021թ.:

Կախարդ պառավի ու նրա գործընկեր ագռավի մասին ամբողջ աշխարհը միայն վատն է խոսում։ Նույնիսկ իրե՛նք իրենց մասին մի լավ բան ասել չեն կարող։ Բայց այս գիրքը կարդալիս կծիծաղեք նրանց վրա, երբեմն կխղճաք ու, ի վերջո, կսիրեք նրանց։

Եվ խոստովանենք՝ վաղուց ժամանակն է իմանալու, թե այս երկուսը կախարդպառավություն ու ագռավություն անելուց բացի, ինչով են զբաղվում։

Երազիկ Գրիգորյանի այս գիրքը, որին ընթերցողների լայն շրջանակը սկսեց ճանաչել «Գնա ապրիր հեքիաթում» ժողովածուով, կախարդի ու նրա ագռավի մասին պատմող հինգ անկրկնելի հեքիաթների եւ գեղեցիկ նկարազարդումների միաձուլում է։

Գրքի շնորհանդեսին հեղինակն ասաց, որ կախարդն ու ագռավը հայտնի հերոսներ են, բազմաթիվ հեքիաթներում ենք հանդիպել նրանց, աշխարհում թափառող սյուժեների մի կարեւոր մաս են, սակայն ինքն ընտրել է հենց այդ հերոսներին, որովհետեւ նրանք կարող են բացասական կողմերով ներկայանալ, այնինչ իր գրքում այդպես չեն անում:

Կախարդն ու ագռավը ճանապարհի կեսին կանգ են առնում, ինչ-որ բան նրանց հետ է պահում: «Այդպես ցանկացել եմ ասել, որ չարությունը վատ է, պետք է կանգ առնել: Իմ հերոսները ավելի շատ չարաճճի են, քան չար: Չգիտեմ, թե ինչն է պատճառը, բայց նրանց բոլորը սիրում են»,- նշեց Գրիգորյանը:

Նա խոստովանեց՝ եթե իր ստեղծագործություններին նայում է ընթերցողի աչքով, դրանցում տեսնում է ընկերասիրություն, հարգանք միմյանց նկատմամբ, հանդուրժողականություն, հավատարմություն, սակայն գրելիս ոչ մի վայրկյան չի մտածում հատուկ ինչ-որ բան սովորեցնելու մասին:

Հեղինակի հավաստմամբ՝ «Կախարդին գումարած ագռավ» ժողովածուն սիրով կարող են կարդալ ե՛ւ երեխաները, ե՛ւ մեծահասակները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: