#21/2021
20 հունիսի, 2021 թ.
ԽմբագրականԸնտրություններ. մրցամարտ երկու էլիտաների միջե՞ւՎաղը տեղի ունենալիք ընտրությունները խոստանում են անցնել ատելության ու փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտում: Ոմանք նույնիսկ քաղաքացիական պատերազմի հեռանկար են կանխատեսում։ Ինչո՞ւ են սպասումներն այդքան հոռետեսական, ո՞րն է պատճառը. չէ՞ որ շատ երկրներ կան, որտեղ ընտրությունները երբեմն թեժ են անցնում, սակայն քաղաքացիական պատերազմի կանխատեսումներ չեն արվում, եւ հասարակություններն այնքան բեւեռացած չեն լինում։ Սա փորձենք հասկանալ։
ՎերլուծականՈ՞ւր մնաց Փաշինյանի ճանապարհային քարտեզըԵրեւում է՝ խոստումներ տալը եւ դրանք դրժելը վարչապետի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող անձի համար սովորական երեւույթ են: Հետպատերազմյան շրջանում, ավելի ստույգ 2020թ. նոյեմբերի 18-ին, երբ Հայաստանն ընդհուպ մոտեցել էր անհուսության եզրին, իսկ մոսկովյան տխրահռչակ հայտարարությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում «18+» ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը պահանջում էր կապիտուլյանտի անհապաղ հրաժարականը, վերջինս 6 ամիս ժամանակ խնդրեց Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու, ներքին համերաշխությունը վերականգնելու համար: Եվ այդ առաքելությամբ նա…
Ազատ ամբիոնՎՈՅԻՆԸ, ՇԱԽՄԱՏԻՍՏԸ, ԼԵՆՏ ԿՏՐՈՂԸ ԵՎ… ԲԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՂԸԵրբ անկախացած Հայաստանի թշնամիները հասկացան, որ Արցախյան պատերազմում տանուլ են տվել քիչ չէ՝ 1997-98-ին էլ երկրի ղեկն անցել է հայրենասեր-խելացիների ձեռքը՝ գրոհի անցան ներդրված տականքների միջոցով:
Շաբաթվա անցուդարձ12-19 հունիսիՆախընտրական քարոզարշավի շրջանակներում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական կանգառը հունիսի 15-ին Սյունիքի մարզն էր՝ Ագարակ համայնքը, Սիսիան, Գորիս, Քաջարան եւ Կապան քաղաքները։ Ապրիլին Փաշինյանը այստեղ «բուռն» ընդունելության էր արժանացել, իսկ ավելի վաղ՝ առհասարակ չէր կարողացել մուտք գործել Սյունիք։ Ըստ երեւույթին, որոշել էին ամեն ինչ անել նման հեռանկարը կանխելու համար հնարավորինս մեծ թվով աջակիցներ հավաքագրել: Փաշինյանի հետ մոտ 2 հազար շրջիկ աջակից եւ հազարի չափ ոստիկան էին մեկնել Սյունիք, որտեղ պետական բոլոր կառույցները ոտքի էին ելել: «Հրապարակ» օրաթերթի տեղեկացմամբ՝…
Գրքի մեկնությունԱրմեն Գասպարյան, «Կովկասի արքան»Ալեքսանդր Մանթաշյանց՝ բարեգործ գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը եւ այլք: