#22/2021
26 հունիսի, 2021 թ.
ԽմբագրականԻնչ պետք է աներ, բայց չարեց Ռոբերտ ՔոչարյանըԸնտրությունների արդյունքները ոմանց համար ցնցակաթված էին, մյուսների համար՝ ցնծություն: Նման բուռն զգացմունքներն այն պարզ իրողության արտահայտությունն էին, որ մեր հասարակությունը երկփեղկված է, եւ ընտրությունը, հերթական անգամ, ինչպես 2018-ին, ոչ թե հանուն ապագայի էր, այլ ընդդեմ անցյալի: Հանրության մի մասը դեմ էր գործող իշխանությանը, որին համարում է «դավաճան», «կապիտուլյանտ», «ոչ արհեստավարժ», իսկ մյուս մասը գտնում է, որ քվեարկել է ընդդեմ «նախկինների», «թալանչիների» եւ դրանով իսկ կանխել հին կարգերի վերարտադրությունը։ Ակնհայտ էր նաեւ, որ ընտրությունները սոսկ «հանուն»-ի եւ «ընդդեմ»-ի սկզբունքներով…
ՎերլուծականԸնտրություններ-2021. իշխանության պյուռոսյան հաղթանակըԵվ այսպես՝ իրականություն դարձան քաղաքագետների, փորձագետ-վերլուծաբանների ու քաղաքական գործիչների գերակշիռ մեծամասնության այն կանխատեսումները, թե իշխանություններն ամեն ինչ կանեն՝ կեղծելու ԱԺ արտահերթ ընտրությունները եւ ստանալու իրենց ցանկալի արդյունքը: Այդպես էլ եղավ: Ընտրակեղծիքների մեքենան հրաշալի կատարեց իր «սեւ» գործը: Թե՛ նախընտրական շրջանից առաջ, թե՛ այդ շրջանում եւ թե՛ բուն քվեարկության ժամանակ կեղծիքի թափանիվը պտտվում էր երկու կարեւոր ուղղությամբ. կիրառում էր վարչական ռեսուրսներ եւ, մյուս կողմից էլ, քարոզչական ահաբեկչության էր ենթարկում քաղաքական ընդդիմախոսներին՝ օգտագործելով ուժային…
Ազատ ամբիոնԻնչպես Թուրքիայի առջեւ բացվեցին Հայաստանի դռներըՕրերս գնացել էի իմ մանկության ամենավառ հուշերի գյուղ, իմ ծննդավայրը՝ Գեղարքունիքի Լիճք գյուղ։ Ծանոթ-անծանոթ համագյուղացիների միակ հարցն էր՝ բա ի՞նչ է լինելու մեր վիճակը։ Էս հարիֆի գլխին սարքի՞ն, թե՞ ինքը սարքեց մեր գլխին։
Շաբաթվա անցուդարձ19-26 հունիսիՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կառավարության տեղեկացմամբ` Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման եւ դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Տվյալ համատեքստում վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:
Գրքի մեկնությունԷլիֆ Շաֆաք, «Պատիվ»Էլիֆ Շաֆաքի այս գիրքը՝ միահյուսելով Արեւելքի եւ Արեւմուտքի մոտիվները, պատմում է մարդկանց մասին, ովքեր դարձել են իրենց ավանդույթների եւ բարոյական ըմբռնումների պատանդը: Պատմությունն ընթանում է միանգամից մի քանի ժամանակային շերտում, որոնք աստիճանաբար տանում են մի կետի, ավելի ճիշտ՝ գրքի հիմնական իրադարձությանը՝ սպանություն հանուն ընտանիքի պատվի: