Ընթացիկ համար#43/2026
Համար

#22/2026

6 հունիսի, 2026 թ.

ԽմբագրականՊատասխանատվության օրԵվ այսպես, երեկ եզրագիծը հատեց խորհրդարանական ընտրությունների՝ մայիսի 8-ից մեկնարկած նախընտրական բուռն քարոզարշավի շուրջ մեկամսյա ժամանակահատվածը, իսկ այսօր՝ հունիսի 6-ին, փառք Աստծո, «լռության օրն» է, եւ քարոզչությունն արգելվում է, հետեւաբար «Հայացքի» ներկա լուսաբանման մեջ կփորձենք հնարավորինս պահպանել քաղաքական չեզոքություն: «Լռությունը» կշարունակվի մինչեւ քվեարկության օրը՝ ժամը 20:00-ն: Ուրեմն՝ կիրակի վաղ առավոտյան Հայաստանի բոլոր 2008 ընտրատեղամասերն իրենց դռները հյուրընկալորեն կբացեն ՀՀ մոտ երկուսուկես միլիոն ընտրողների առջեւ: Հուսով ենք՝ քվեարկությունը կանցնի բարձր խանդավառության…6 հունիսի, 2026 թ.ՎերլուծականՀայաստանի արտաքին տերերը…Հայաստանը կառավարող արտաքին ուժերը վարում ու ցանում են մեր երկրի քաղաքական դաշտը՝ այլեւս «անբուժելի» դարձած իրենց մարդամեկին աթոռին պահելու համար։ Արդյո՞ք դա անում են շատ վարպետորեն, թե շատ շինծու ու ոչ արհեստավարժ ձեւով՝ կախված է նրանից, թե ովքեր են գնահատողները։ Կարծես թե՝ քաղաքական բոլոր շրջանակները հանրային մեդիադաշտ նետվող ամեն կուտն ուտում են։ Իսկ հանրությունն էլ գրեթե ամեն օր իր ուշադրությունը սեւեռում է ինչ-որ ասեկոսեների, բացահայտումների կամ թվերի վրա՝ զարմանք ապրելով այդ ամենից։Սարո Սարոյան6 հունիսի, 2026 թ.Ազատ ամբիոնՆախադեպը կա, բայց…Օրեր առաջ տեղեկացանք, որ կա դատարանի նախադեպային որոշում, համաձայն որի՝ «070» կոդով անձնագիր ունենալու դեպքում Արցախից բռնատեղահանվածներս կարող ենք մասնակցել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին։ Մինչ այդ, մեզ ասվել էր, որ արցախցիներն իրավունք չունեն մասնակցելու համապետական ընտրություններին՝ պատճառաբանելով, թե վերջիններս ՀՀ քաղաքացիություն չունեն, այնինչ մեր անձնագրերում փաստագրված է Հայաստանի քաղաքացի հանդիսանալու հանգամանքը։Նատաշա Պողոսյան6 հունիսի, 2026 թ.Շաբաթվա անցուդարձ30 մայիսի - 6 հունիսի 2026թ.Պուտին-Փաշինյան հունիսմեկյան հեռախոսազրույցը ներառել էր ոչ միայն ՌԴ նախագահի կողմից իր հայ գործընկերոջն ուղղված շնորհավորանքը՝ վերջինիս ծննդյան տարեդարձի կապակցությամբ, այլեւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող վերջին շրջանի խնդիրների գրեթե բոլոր դիտանկյունները, այդ թվում՝ կառույցի անդամ չորս երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ քննարկումը կայացել է իբրեւ շարունակություն Աստանայում անցկացված՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ արծարծված օրակարգի:6 հունիսի, 2026 թ.Գրքի մեկնությունԱկա Մորչիլաձե «Ճամփորդություն Ղարաբաղ»1990-ականների Թբիլիսին, քաղաքական խառն իրավիճակ: Խառն են նաեւ Գիոյի մտքերը՝ թբիլիսցի մի երիտասարդի, որն ատում է բոլորին ու ամեն ինչ, բացի Յանայից, եւ բնազդորեն պայքարում ամեն տեսակ սահմանափակումների դեմ:6 հունիսի, 2026 թ.