#23/2021
4 հուլիսի, 2021 թ.
ԽմբագրականՓաշինյանի մուրճըՆախընտրական քարոզչության շրջանում Փաշինյանը հանրահավաքներին գնում էր մուրճով ու սպառնում էր հարկ եղած դեպքում մուրճը իջեցնել իր հակառակորդների գլխին։ Իսկ ովքե՞ր են հակառակորդները: Փաշինյանը ուղիղ հայտարարում էր, որ Հայաստանում ընթանում է դասակարգային պայքար, եւ ճնշված դասակարգի վրեժը ինքն է լուծելու՝ հակառակորդները «ժողովրդին թալանողներն» են, բնականաբար։
ՎերլուծականՀետընտրական զարգացումներ. կկտրի՞ Փաշինյանն իր ձեռքը…Վերջին երկու գումարումների Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցում Հայաստանի բախտը չբերեց: Երկու դեպքում էլ հայ ընտրողին վիճակված էր ընտրություն կատարել ոչ թե «հանուն»-ի, այլ «ընդդեմ»-ի տրամաբանության շրջանակում: Բայց եթե 2018-ի դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններն անցել էին միանշանակ ընդդեմ «մերժված Սերժի» կարգախոսով, ապա հունիսի 20-ի այս արտահերթում «ընդդեմ»-ը երկակի դրսեւորում ստացավ, եւ քվեների մեծամասնությունը «ընդդեմի» նշանաբանով բաշխվեց երկու հիմնական առաջատար ուժերի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի միջեւ: Ընտրողների մի մասը…
Ազատ ամբիոնՀամբերություն մեզԳունավոր հեղափոխությունները հաջողվում են, խփում են ուղիղ նշանակետին, քանի որ ծրագրվում են գաղտնի կենտրոններում, հույժ գաղտնի պայմաններում ու մանրակրկիտ մշակված են ըստ թիրախ երկրի ներքաղաքական իրավիճակի, ժողովրդի մտածելակերպի, ավանդույթների: Քաղաքագետներից բացի, այդ նեռական ծրագրերով զբաղվում են ռազմագետներ, հոգեբաններ, վիճակագիրներ ու անգամ հոգեբույժներ: Նրանք գործը երբեք կիսատ-պռատ չեն թողնում, ամենայն մանրամասներով հարմարեցնում են իրենց նպատակին, թեկուզ դրա համար պահանջվեն տարիներ, թեկուզ՝ տասնամյակներ:
Շաբաթվա անցուդարձ26 հունիսի - 3 հուլիսիԱրարատի մարզի մեկ տասնյակից ավելի գյուղեր ընտրություններից հետո զրկվել են ոռոգման ջրից, եւ ջրօգտագործողները հունիսի 26-ին, ի նշան բողոքի, փակել էին Երեւան-Արմավիր ավտոճանապարհը: Նրանք պահանջում էին մարզպետի կամ ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ հանդիպում՝ պարզաբանելու համար, թե ինչու արդեն մեկ շաբաթ ոռոգման ջուր չկա իրենց համայնքներում, ինչի պատճառով այգիներն ու մշակաբույսերը չորանում են: «Բնակիչների կողմից բարձրացված խնդիրն իսկապես արդարացված է, մի քանի օր է՝ ջուր չունենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էջմիածնի ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը,…
Գրքի մեկնությունԳոհրիլ Գաբրիելսեն, «Ոխերիմ քույրեր»Նորվեգիայի հեռավոր հյուսիսում, հայրական տանը միայնակ ապրում են երկու միջին տարիքի քույրեր: Մահճակալին գամված կրտսեր քրոջ ու նրան խնամող ավագի դժվար հարաբերություններն ավելի են բարդանում, երբ ավագ քույրն ամուսնանում է եւ տուն է բերում տղամարդուն: Ի՞նչ ավարտ կունենա եռյակի համատեղ կյանքը: Ո՞վ կհաղթի այս հոգեբանական դաժան հակամարտության արդյունքում: