#23/2022
17 հունիսի, 2022 թ.
ԽմբագրականՆոր աշխարհակարգը եւ հին, չապաքինված վերքերըԿա տեսակետ, որ վերջին հարյուրամյակում եղել է ընդամենը մեկ Համաշխարհային պատերազմ: Երկրորդ համաշխարհայինը, ըստ այդ տեսակետի, ընդամենը Առաջին համաշխարհայինի շարունակությունն էր եւ սկսվել էր դրա արդյունքում չլուծված բազմաթիվ խնդիրների պատճառով: Նկատենք նաեւ, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ Գերմանիան, ի տարբերություն Երկրորդի, անվերապահ կապիտուլյացիայի չէր ենթարկվել, այլ հանձնվել էր որոշակի պայմաններով եւ պահպանել իր ռազմական ներուժի մեծ մասը:
ՎերլուծականԲարեփոխումներ, բարեփոխումներ… թղթի վրաԲանակում կատարվող թե՛ բարեփոխումների, թե՛ չարաշահումների եւ թե՛, առհասարակ, համակարգին այս կամ այն կերպ առնչվող խնդիրների մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել: Զինված ուժերում տեղեկատվական արտահոսքի «կարմիր գծերը» չափից դուրս շատ են: Մի մասը պայմանավորված է «ռազմական գաղտնիք» համարվելու հանգամանքով, ինչը, բնականաբար, ենթակա չէ հրապարակման, իսկ մյուս մասը պարզ շահարկումներ են: Ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ անգամներ փորձում է «ռազմական գաղտնիք» գրիֆի տակ կոծկել, հանրությունից թաքցնել սեփական անգործությունը, չկայացվածությունը, երբեմն էլ՝ ուղղակի հանցավոր վարքագիծը:
Ազատ ամբիոնՈվ ով է-ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինը ռուս չէր, հրեա եւ գերմանացի էր։ Նա ոչնչացրեց Ցարական Ռուսաստանը, ռուսական բազմադարյա մշակույթը, աղետ բերեց ոչ միայն ուրիշ ազգերի, այլեւ հենց ռուս ժողովրդի համար։
Շաբաթվա անցուդարձ11-18 հունիսիՓոքր դադարից հետո հունիսի 14-ին կրկին մարդաշատ էր Ֆրանսիայի հրապարակը, որտեղ հերթական հանրահավաքն ու քայլերթն էր հրավիրել Դիմադրության շարժումը՝ ներկայացնելու առաջիկա անելիքները, շարժումն ընդլայնելու ծրագիրը, արձանագրելու գրեթե երկամսյա փողոցային պայքարի ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաեւ իրազեկելու անհնազանդության ակցիայի հաջորդ փուլի մարտավարական նորությունների եւ պայքարի առանձնահատկությունների մասին: «Ստեղծված իրավիճակը, բազմաթիվ հանգամանքները, ձեռքբերումները եւ բացթողումները գնահատելով՝ շարժումը տանելու ենք առաջ. փողոցային պայքարը երբեք չի դադարելու, բայց պայքարում…
Գրքի մեկնությունՓոլ Էքման, «Խաբիր ինձ»Ուսումնասիրության հիմքում մարդու հույզերի եւ խաբեության բնույթի փոփոխությունն է՝ էմպիրիկ հետազոտությունների ընթացքում: Էքմանը ժխտում է մարդաբանների համոզմունքը, որ մշակույթն է թելադրում դիմախաղերը՝ անշեղորեն պնդելով, որ դրանք համընդհանուր բնույթ եւ կենսաբանական հիմք ունեն: