Ընթացիկ համար#43/2026
Համար

#24/2020

27 հունիսի, 2020 թ.

ԽմբագրականՍԴ-ն եւ հանրային իրավագիտակցության սղությունըՄինչեւ 2018 թվականը Հայաստանի քաղաքական գործընթացներում հանրային կարծիքը գերակա դեր չէր խաղում, եւ դա ուներ իր պատճառը: Համապետական ընտրությունները հանրային վստահություն չէին ներշնչում, քանի որ դրանց ժամանակ լուծվում էր իշխանության եւ Հայաստանի դեպքում` նաեւ իշխելու խնդիրը: Իրենց «սեւ» գործն էին անում ընտրակաշառքներն ու մյուս ընտրական մեքենայությունները: 2018-ից հետո քաղաքական կյանքում գերկարեւորվեց հանրային կարծիքը, որը վերածվում է քաղաքական իրավարարի, եւ դրանից արդեն շատ բան է կախված: Բոլորը դիմում են ժողովրդին կամ հանդես են գալիս ժողովրդի անունից, իսկ թե իրականում ով է «ժողովուրդը», ինչպես…27 հունիսի, 2020 թ.ՎերլուծականՍահմանադրական փոփոխություններ. իշխանությունը հեռացրեց իր «ցավող ատամը»Ազգային ժողովը հունիսի 22-ի երեկոյան 89 կողմ ձայներով, առանց դեմի եւ ձեռնպահի, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Երկու ընթերցումների քննարկումը կազմակերպվեց նույն օրը՝ արտակարգ ռեժիմով: Քվեարկված փոփոխությունները ենթադրում են, որ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների լիազորությունները, եւ թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։Գեւորգ Բրուտենց27 հունիսի, 2020 թ.Ազատ ամբիոնԿորոնավիրուսը եւ համաշխարհային տնտեսության կառուցվածքը2019 թվականի դեկտեմբեր ամսին բռնկված համաճարակը ստեղծեց նոր իրողություններ համաշխարհային տնտեսության կառուցվածքի առումով։ Տվյալ իրավիճակով պայմանավորված` մի շարք պետություններ սկսեցին վարել հովանավորչաական քաղաքականություն։ Գլոբալացման հետեւանքով Չինաստանը դարձել էր համաշխարհային տնտեսության մեջ խոշորագույն արտադրողն ու արտահանողը։Հովսեփ Եսայան27 հունիսի, 2020 թ.Շաբաթվա անցուդարձ20-27 հունիսիՄեծ հայրենականում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակին նվիրված մոսկովյան միջոցառումները, որոնց հրավիրված էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, կորոնավիրուսով պայմանավորված` տեղափոխվել էին հունիսի 24-ը: Դա այն օրն է, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը, եւ Կարմիր հրապարակով անցան Մոսկվայի ու Ստալինգրադի մատույցներում հերոսաբար մարտնչած, Լենինգրադը կրծքով պաշտպանած, Եվրոպան ազատագրած եւ Բեռլինը գրոհած ռազմիկները, այդ թվում` մեծաթիվ հայ քաջորդիներ:27 հունիսի, 2020 թ.Գրքի մեկնությունՔրիստոֆ Ռանսմայր «Վերջին աշխարհը»Ավստրիացի վիպասանին համաշխարհային հռչակ բերած այս ստեղծագործությունն արդեն թարգմանվել է աշխարհի երեք տասնյակ լեզուներով: Վեպի երեւակայական հորինաստեղծման մեկնակետը հռոմեացի մեծ բանաստեղծ Օվիդիուսի պատմականորեն հավաստված արտաքսումն է Օգոստոս կայսեր կողմից:27 հունիսի, 2020 թ.