#24/2021
10 հուլիսի, 2021 թ.
ԽմբագրականԱրձանագրենք անհույս իրականությունը, որպեսզի կարողանանք առաջ շարժվելԺամանակն է գնահատել հունիսին տեղի ունեցած ընտրությունների քաղաքական եւ հասարակական-սոցիալական արդյունքները: Դա կարեւոր է՝ նոր իրողությունները հասկանալու եւ մինչեւ հիմա տեղի ունեցած զարգացումների «տակ» թավ գիծ քաշելու համար:
ՎերլուծականԻշխանության «մուրճի» թիրախում համայնքապետերն ենԵրեք տարի թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական սկզբունքներով հանրության «գլուխն արդուկող», բայց գործնականապես բռնատիրական հակումներ դրսեւորող, քաղաքական ընդդիմախոսներին «ասֆալտին փռող» ու «պատերով տվող» իշխանությունը հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո քաղաքական հայացքների համար հետապնդումներ է սկսել ընդդեմ այն գործիչների ու անձանց, որոնք հանդգնել են ընտրություններում չսատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ նախապատվությունը տալով հիմնական ընդդիմադիր ուժերին՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին:
Ազատ ամբիոնԶենքը փոխել են, թիրախը կրկին մենք ենքՀայ ժողովրդի ու Հայաստանի դամբանականը կարդացողների ոգեւորությունը, մեր անհաջողություններով նրանց վայրի հրճվանքը զզվելի են, այդուհանդերձ կա մի հարց, որը հարկավոր է առանց քաղաքագիտական բարդ հասկացություններում խճճվելու քննարկել:
Շաբաթվա անցուդարձ3-10 հուլիսիՇաբաթասկզբին՝ հուլիսի 3-ին, հայ ռազմագերիների եւս մեկ խումբ Բաքվից տուն վերադարձավ։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները, խումբը բաղկացած է 15 գերիներից, որոնց ուղեկցում էր Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն այս անգամ Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) եւ Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։
Գրքի մեկնությունՍայակա Մուրատա, «Կոնբինիի մարդը»Փոքրիկ, սակայն հրաշալի պատմություն այն մասին, թե ինչպես է մարդու ներքին ներդաշնակությունը կասկածի տակ դնում եւ ոչնչացնում ոչ թե նա ինքը, այլ միջավայրը, որն ապրում է կարծրատիպերով: Սայակա Մուրատան իր հերոսին ներկայացնելու շատ հետաքրքիր դիտանկյուն է ընտրել: