Ընթացիկ համար#43/2026
Համար

#25/2021

18 հուլիսի, 2021 թ.

ԽմբագրականՔաղաքական դիսկուրսի ճգնաժամ«Դիսկուրս» բառի գիտական բացատրությունները շատ են ու ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Փորձենք դրա ամենապարզ տարբերակը հասկանալ, ինչն ուղղակիորեն արտահայտվում է այդ բառեզրի հայերեն թարգմանության միջոցով՝ «խոսույթ»։ Այսինքն՝ դիսկուրսի տակ պետք է հասկանալ, թե տվյալ հասարակության մեջ կամ խմբում մարդիկ ինչի մասին ու ինչպես են խոսում, քննարկումների ժամանակ ինչ փաստարկներ են բերում, ինչ եզրութաբանություն են օգտագործում կամ, պարզ ասած, ինչի շուրջ է քննարկումն ընթանում, որոնք են թեման ու նպատակները։18 հուլիսի, 2021 թ.ՎերլուծականԻ՞նչ ասաց Պուտինը Փաշինյանի ականջինՀուլիսի 7-8-ը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում էր: Դա ԱԺ արտահերթ ընտրություններից հետո նրա առաջին արտասահմանյան այցն էր եւ Պուտին-Փաշինյան ձեւաչափով այս տարվա երրորդ հանդիպումը: Ընտրությունների արդյունքների կապակցությամբ շնորհավորելով Փաշինյանին, ՌԴ նախագահն, ըստ պաշտոնական հաղորդագրության, նշել է, որ «շատ բարդ, սուր եւ զգայուն հարցեր կան, որոնք պետք է լուծել»: Պուտինը հավելել է, որ ՀՀ վարչապետն ունի հայաստանցիների մեծամասնության վստահությունը, «ինչը կօգնի նրան հասնել այդ հարցերի լուծմանը»: Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է…Գեւորգ Բրուտենց18 հուլիսի, 2021 թ.Ազատ ամբիոնՀո՞ղը, թե փողը. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվՀուլիսի 6-ին հրավիրված էի Արցախի Քաշաթաղի հետ կապված մի քննարկման։ Մանրամասները չեմ պատմի՝ ելնելով բովանդակային հարցերից։ Բայց հերթական անգամ խոր ցավ ապրեցի ինչպես մեր պաշտոնյաների, այնպես էլ բազմաթիվ սովորական քաղաքացիների մանրախնդիր, եսակենտրոն մտածողությունից։Նաիրի Հոխիկյան18 հուլիսի, 2021 թ.Շաբաթվա անցուդարձ10-17 հուլիսիՎարչապետի պաշտոնակատարի հրամանով հուլիսի 12-ին Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ իր տեղը զիջելով Արգիշտի Քյարամյանին, որը Փաշինյանի կառավարության օրոք արդեն 5-րդ բարձր պաշտոնին է նշանակվում։ Նա Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել անցած տարվա դեկտեմբերի 24-ին՝ հոկտեմբերի 8-ին ազատվելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 29-ամյա Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար էր նշանակվել ազատումից ընդամենը 4 ամիս առաջ, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավարը 2020-ի մայիսի 4-ին մեկ օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի…18 հուլիսի, 2021 թ.Գրքի մեկնությունՀարուկի Մուրակամի, «Նորվեգական անտառ»Իրադարձությունները տեղի են ունենում Տոկիոյում 1960–ական թվականներին, երբ ճապոնացի ուսանողներն ամբողջ աշխարհի ուսանողների հետ բողոքում էին հաստատված կարգերի դեմ։ Մուրակամիին հետաքրքում են այն կորուստները, որոնք յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է։ Գլխավոր հերոսը եւ պատմողը՝ Տորու Վատանաբեն, հիշում է իր անցած-գնացած օրերը, որպես համալսարանի ուսանող։ Իր հիշողությունների շնորհիվ ընթերցողը ծանոթանում է նրա հարաբերությունների զարգացմանը երկու տարբեր աղջիկների հետ․ գեղեցիկ, սակայն հոգեպես թույլ Նաոկոն, եւ զգացմունքային, կյանքով լեցուն Միդորին:18 հուլիսի, 2021 թ.