Ընթացիկ համար#43/2026
Համար

#25/2023

1 հուլիսի, 2023 թ.

ԽմբագրականՌուսաստանում՝ ինչպես Հայաստանում…Այն, ինչ հիմա կատարվում է ՌԴ-ում, մեզ համար «Դեժավյու» է, այսինքն՝ անցյալում կատարված ծանոթ մի իրավիճակի կրկնություն: 2016-ին Երեւանում գրավեցին ՊՊԾ գունդը: Գրավողները հանդես էին գալիս ազգայնական ու հայրենասիրական հռետորաբանությամբ, խոսում Զինված ուժերում ունեցած կողմնակիցների հոծ խմբավորման մասին, որոնք պատրաստ են միանալու «ապստամբությանը»: Իրենց քայլը նրանք հիմնավորում էին բանակում ահագնացող կոռուպցիայով, ինչպես նաեւ Արցախին սպառնացող տարածքային կորուստներով:1 հուլիսի, 2023 թ.ՎերլուծականՀայաստանը՝ կռվախնձոր երկու մահմեդական դավանանքների միջեւՆախորդ թողարկմանը համառոտակի անդրադարձել էինք թուրքերի ծագման պատմությանը: Ներկայիս թեման, ինչպես խոստացվել էր, հայերի մասին է, նրանց ճակատագրի մասին: Ժողովուրդների հետ երբեմն պատահում են այնպիսի բաներ, որոնց իմաստը կարելի է հասկանալ միայն դարեր անց:Մանվել Սարգսյան1 հուլիսի, 2023 թ.Ազատ ամբիոնՀԱՅԱՔՎԵ-ն փրկության հույս է ներշնչումԼավ լուր։ Օրեր առաջ մեկնարկեց ՀԱՅԱՔՎԵ օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը։ Այն ինձ հույս է ներշնչում, որ այս ճանապարհով հնարավոր կլինի կանխել երկրի կործանումը։Նատաշա Պողոսյան1 հուլիսի, 2023 թ.Շաբաթվա անցուդարձ24 հունիսի - 1 հուլիսի 2023թ.Հունիսի 26-ին ԱԺ-ում մեկնարկած արտահերթ նստաշրջանում մթնոլորտը շիկացել էր՝ հնչում էին իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքներ, միմյանց ուղղված վիրավորական արտահայտություններ, կոշտ բնորոշումներ եւ այլն։ Նիստի սկզբում, երբ ԱԺ խոսնակը հորդորեց մեկ րոպե լռությամբ հարգել մի քանի օր առաջ իր մահկանացուն կնքած ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը, ընդդիմությունը դեռ դահլիճում չէր, լրիվ կազմով բացակայում էր: Իսկ երբ ուշացած ներկայացավ, սկսվեց մեզ արդեն ծանոթ լեզվակռիվը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմությունից ոչ ոք չէր մասնակցել Խաչատրյանի հոգեհանգստին, ինչպեսեւ ոչ մի…1 հուլիսի, 2023 թ.Գրքի մեկնություն«Անկախության մանկական հիվանդությունը» Ավետիք ԻշխանյանԺողովածուի՝ հրապարակախոսական ու երգիծական շնչով տոգորվածն հոդվածաշարերը հիմնականում ներկայացնում են վերջին 5-6 տարիների հանրային-քաղաքական, սոցիալ-տնտեսական ամենակարեւոր հանգրվանների համայնապատկերը: Դրանք ճանաչված իրավապաշտպանի եւ «Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահի հրապարակումներն են, որոնք պարբերաբար զետեղվում էին մամուլում՝ մասնավորապես «Առավոտ», «Հետք», «168 ժամ», «Հրապարակ», «Ազգ» եւ այլ լրատվամիջոցներում:1 հուլիսի, 2023 թ.