#25/2024
29 հունիսի, 2024 թ.
ԽմբագրականՔաղաքական համակարգը եւ ընդդիմադիր պայքարըԻշխող վարչախումբը սկսել է դիմել կոշտ բռնաճնշումների՝ զանգվածային ծեծուջարդ, ձերբակալություններ, առեւանգումներ, անհնազանդություն հայտնող քաղաքացիների հանդեպ ապօրինի գործողություններ եւ այլն։ Հասկանալի է, որ, չունենալով հանրային աջակցություն, իշխանությունը կարող է հենվել միայն ոստիկանության կամ արտաքին որեւէ գերխաղացողի վրա: Վերջինիս դեպքում ստիպված կլինի, որպես փոխհատուցում, աճուրդի հանել երկրի շահերը:
ՎերլուծականԻ՞նչ է կատարվում Հայաստանում. շարունակվող բողոքի ակցիան քաղաքացիական անհնազանդության շարժո՞ւմ էԲագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ ծավալված բողոքի շարժումն արդեն ցուցարարների եւ ոստիկանների կատաղի բախման է հանգեցրել։ Չնայած հանգամանքին, որ ցուցարարներն իրենց շարժումն անվանում են «խաղաղ անհնազանդություն», նրանք չկարողացան խուսափել դաժան առճակատումից։ Թե ինչպես կզարգանան դեպքերը հետագայում՝ ցույց կտա ժամանակը։ Բայց մի բան արդեն պարզ է. բողոքի ակցիան խաղաղ անհնազանդության վրա հիմնված քաղաքացիական շարժման ձեւ չստացավ։
Ազատ ամբիոնՎա՛յ մեզ, այս ո՞ւր հասանք…Երեւանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքը՝ դա դիվանագիտական եւ բարոյական գրված ու չգրված նորմերով Արցախն է։ Համայն հայության Արցախը։ Հուսամ՝ հայ ազգի համար Արցախը մերն է։ Բայց եւս մեկ անգամ կրկնեմ՝ այդ տարածքը Արցախ է՝ իրավական, բարոյական եւ մյուս բոլոր առումներով։
Շաբաթվա անցուդարձ22-29 հունիսի 2024թ.Հունիսի 22-ին Հանքավանում տեղի է ունեցել «Քաղպայմանագիր» կուսակցության 4-րդ քաղաքական ժողովը, որի օրակարգում «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ մարզերում ու Երեւանում կուսակցության մարմինների գործունեության մասին» հարցն էր: Զեկույցներով հանդես են եկել կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն ու վարչության անդամ Գնել Սանոսյանը եւ պատասխանել քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին: «Իրական Հայաստան» կոչված գաղափարախոսության տրամաբանության շրջանակում Փաշինյանն, ի մասնավորի, անդրադարձել է մարդկանց երջանիկ կյանքը, ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը հնարավոր դարձնելու…
Գրքի մեկնությունՊաոլո Սորենտինո «Բոլորն իրավացի են»Թոնի Պագոդան 1980-ականների Իտալիայում հայտնի փոփ աստղ է՝ անհավանական խարիզմայով օժտված տաղանդավոր երգիչ: Փող, թմրանյութեր եւ կանայք. շռայլ կյանք է վարում Նեապոլում եւ Կապրիում: