Ընթացիկ համար#43/2026
Համար

#26/2021

25 հուլիսի, 2021 թ.

ԽմբագրականԻնքնության ճգնաժամԱմենավառ երեւակայության դեպքում անգամ դժվար է պատկերացնել, որ արտաքին քաղաքականությունը տապալած քաղաքական ուժը, որի ապիկարությունը երկրին դաժանագույն պարտություն բերեց, կարող էր ձայների մեծամասնություն ստանալ ընտրություններում եւ վերընտրվել: Սակայն այսօր դա փաստ է, եւ ֆենոմենալ այս երեւույթը հասկանալ է պետք: Ինչո՞ւ ընտրություններին մասնակցած՝ Հայաստանի քաղաքացիներն ընտրեցին պարտությունը՝ դրա կործանարար հետեւանքներով հանդերձ: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հայ հանրությունը որոշել է հանձնվել թշնամուն, չպայքարել, թեկուզ շարունակական կապիտուլյացիայի շնորհիվ հանգիստ ապրելու հնարավորություն ձեռք բերել,…25 հուլիսի, 2021 թ.ՎերլուծականՏԻՄ առաջիկա ընտրությունները «թեժ» աշուն են խոստանումԱրտահերթ խորհրդարանական ընտրությունների ծանր տպավորությունը տակավին չհաղթահարված՝ հանրությանը եւ քաղաքական ուժերին նոր ընտրական «փորձություն» է սպասվում: Ինչպես հայտնի է, այս աշնանը Հայաստանի որոշ մարզերում կանցկացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնց նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ աճել է: «Փաստ»-ի վկայությամբ՝ հունիսյան ընտրական գործընթացներից հետո հիմնական քաղաքական ուժերը պատրաստվում են ակտիվ ներգրավվածություն ունենալ հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Խոսքը միայն խորհրդարան անցած երեք ուժերի մասին չէ, որոնց ուշադրության կենտրոնում առավելապես…Գեւորգ Բրուտենց25 հուլիսի, 2021 թ.Ազատ ամբիոնՀեքիա՞թն է կյանքից, թե՞ կյանքը՝ հեքիաթիցՀայկական թափառող պատմությունների տեսականիում Քաջ Նազարի մասին հեքիաթը պետք է որ անվերապահ առաջնություն ունենա, նրա կերպարն անմահացրել են Թումանյանը, Իսահակյանը, Դեմիրճյանը, Համաստեղը, Զորյանը, Ադալյանը, կինո եւ թատերական արվեստները, հյուսվել են ժողովրդական բազում ասքեր ու զավեշտներ… Տարբեր կերպ են մարմնավորել վախկոտ, ծույլ ու մեծաբերան Նազարին. նա մերթ բախտի բերմամբ հաջողության հասած, այդ հաջողությունը փառահեղորեն վայելող սրիկա է,՝ աղա Նազար, անհաղթ Նազար, մերթ արկածախնդիր խաբեբա, որին գահից գլորում են, շպրտում իր ճիշտ տեղը՝ աղբի մեջ: Երկու դեպքում էլ Նազարը ծաղր ու ծանակի, արհամարհանքի,…Հրաչուհի Փալանդուզյան25 հուլիսի, 2021 թ.Շաբաթվա անցուդարձ17-24 հուլիսիՀայաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին որոշեց ուժի մեջ թողնել ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «ՀՀ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասաց նա: Դիլանյանը տեղեկացրեց, որ ՍԴ որոշման ամբողջական տեքստը 3-օրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ կայքում եւ կառաքվի կողմերին:25 հուլիսի, 2021 թ.Գրքի մեկնությունԱնդրե Միշո, «Սահմանագոտու առեղծվածը»Կանադայի եւ Միացյալ Նահանգների սահմանին գտնվող ամառանոցային վայրում անհետանում է մի դեռատի աղջիկ, որին շուտով գտնում են մեռած. նրա ոտքը բռնված է արջի ժանգոտ թակարդում: Հետաքննությունը որոշում է, որ դա դժբախտ պատահար է: Բայց երբ անհետանում է երկրորդ աղջիկը, տեսուչ Սթան Միշոն հասկանում է, որ սահմանագոտու անտառի լռակյաց խորքերը թաքցնում են այլ թակարդներ… Գուցե ինչ-որ մեկը գեղեցիկ աղջիկների ո՞րս է անում: Ո՞վ է հաջորդը:25 հուլիսի, 2021 թ.