Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Անդրե Միշո, «Սահմանագոտու առեղծվածը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Անդրե Միշո, «Սահմանագոտու առեղծվածը», XXI դարի քրեավեպ, ֆրանսերենից թարգմանությունը՝ Կ.Աղաբեկյանի, 198 էջ, «Գիտանք» հրատարակչություն, 2020թ.:

Կանադայի եւ Միացյալ Նահանգների սահմանին գտնվող ամառանոցային վայրում անհետանում է մի դեռատի աղջիկ, որին շուտով գտնում են մեռած. նրա ոտքը բռնված է արջի ժանգոտ թակարդում: Հետաքննությունը որոշում է, որ դա դժբախտ պատահար է: Բայց երբ անհետանում է երկրորդ աղջիկը, տեսուչ Սթան Միշոն հասկանում է, որ սահմանագոտու անտառի լռակյաց խորքերը թաքցնում են այլ թակարդներ… Գուցե ինչ-որ մեկը գեղեցիկ աղջիկների ո՞րս է անում: Ո՞վ է հաջորդը:

Գրքի թարգմանչի խոսքով՝ «Սահմանագոտու առեղծվածը» գեղարվեստական բարձր արժանիքներով տարբերվում է նույն ժանրի շատ վեպերից: «Հեղինակը մինչեւ վերջ լարված է պահում ընթերցողին՝ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց տալով ամեն մի գործող անձի, նրա վարքի հոգեբանական նկարագիրը»,- ասում է Աղաբեկյանը՝ խոստովանելով, որ այս ստեղծագործության թարգմանությունը բավական բարդ ու աշխատատար էր, բայց այն իրեն մեծ հաճույք է պատճառել:

Վեպն արժանացել է մի քանի մրցանակի, որոնցից ամենահեղինակավորը Կանադայի 2014թ. բարձրագույն գրական մրցանակն է: Անդրե Միշոն բազմաթիվ վեպերի հեղինակ է, որոնցից երկուսը ստացել են Կանադայի բարձրագույն գրական մրցանակ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: