#26/2024
6 հուլիսի, 2024 թ.
ԽմբագրականԸնտրախավերի ենթամշակույթըՀետանկախական շրջանում՝ մասնավորապես 1995 թվականից ի վեր, ներհայաստանյան քաղաքական խոսույթի հիմնական թեման եղել եւ շարունակում է մնալ իշխանության օրինակարգության (լեգիտիմություն) խնդիրը: Զուգահեռաբար՝ գոյություն ունի լայնորեն տարածված հանրային պատկերացում, ըստ որի՝ Հայաստանի «աքիլեսյան գարշապարը», ասել է թե՝ ամենախոցելի տեղը, օրինական հիմունքներով իշխանություն ձեւավորելու անհնարինությունն է: Դժվար է չհամաձայնել այդ տեսակետին։ Բնականաբար՝ այն, ինչ կարող է անել հանրային վստահություն վայելող, օրինակարգ իշխանությունը, չի կարող իրեն թույլ տալ ոչ լեգիտիմ համարվողը։
ՎերլուծականՆոր աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմինԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի այցը Բաքու կասկած չթողեց, որ Ադրբեջանը կանգնած է լուրջ ընտրության առջեւ։ Եթե ոչ, ապա կարիք չի լինի, որ ամերիկացի պաշտոնյան Ադրբեջանի ղեկավարությանը տեղեկացնի, որ «վերջին տարիների իրադարձությունները թույլ են տվել Ադրբեջանին կենտրոնական դեր խաղալ տարածաշրջանում քաղաքականության փոփոխության հարցում, որն իր հերթին հանգեցրել է խաղաղության հաստատմանը»:
Ազատ ամբիոնԳերագույն գլխավոր խամաճիկը…Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում… Վեց տարում առաջին անգամ Նիկոլը վերջապես բարբառեց ճշմարտությունը, որ նա չի եկել ծառայելու ազգին ու Հայրենիքին, այլ եկել է Հայոց հերոսական Արցախական աշխարհը հանձնելու Ադրբեջանին։
Շաբաթվա անցուդարձ29 հունիսի - 6 հուլիսի 2024թ.Ինչպես վաղօրոք հայտարարվել էր, Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հունիսի 28-30-ը Սյունիքում էր, որտեղ սյունեցիների հետ եռօրյա հանդիպումների օրացույցով Սրբազանը եղավ մարզի մի շարք բնակավայրերում, զրույցներ ունեցավ տեղաբնակների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին: Առաջին կանգառը Մեղրի եւ Ագարակ համայնքներն էին, ավարտականը՝ Գորիսն ու Սիսիանը: Այդ ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բարձրացել է Խուստուփ լեռը, հարգանքի տուրք մատուցել լեռան լանջին գտնվող՝ Նժդեհի շիրիմին, այնուհետեւ շրջայցերը շարունակել դեպի Ներքին Հանդ, Դավիթ Բեկ, Շուռնուխ գյուղերը, Կապան…
Գրքի մեկնությունՍելմա Լագերլյոֆ «Նիլս Հոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությունը Շվեդիայում»Սովորական մի ագարակում իր ընտանիքի հետ ապրում է Նիլս Հոլգերսոնը` ծույլ, քմահաճ ու ինքնահավան մի տղա, որին դուր է գալիս հալածել ագարակի կենդանիներին ու թռչուններին: Մի օր Նիլսն իրենց տանը մի փոքրիկ թզուկ է գտնում, որը, ցանկանալով պատժել Նիլսին, կախարդելով՝ փոքրացնում է նրան ու դարձնում իր նման թզուկ: