#27/2021
4 սեպտեմբերի, 2021 թ.
ԽմբագրականԱֆղանական թնջուկ. ի՞նչ է այն խոստանում մեր տարածաշրջանինԱյսօր աշխարհի թիվ մեկ իրադարձությունը Աֆղանստանից Միացյալ նահանգների զորքերի հապշտապ դուրսբերումն է (ոմանց կարծիքով՝ փախուստը)։ Բազմաթիվ փորձագիտական շրջանակներ արդեն կանխատեսում են ԱՄՆ համաշխարհային տիրապետության ավարտի սկիզբը։ Պարզ է, որ համաշխարհային «Ոստիկանը» չի կարող ընկրկել հետամնաց ցեղերի առջեւ, բայց եթե դա տեղի է ունենում, ուրեմն ինչ-որ լուրջ բան է փոխվում։ Իսկ ի՞նչ է փոխվում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ աշխարհակարգի վրա այդ փոփոխությունը. սա է առաջատար տեսաբանների քննարկման բուն թեման։
ՎերլուծականՍահմանային սրացումներ. Հայաստանը թուրք-ադրբեջանական աքցանո՞ւմԱնցած օգոստոս ամսում, որի ընթացքում «Հայացքի» խմբագրակազմն աշխատանքային արձակուրդում էր, ՀՀ ներքաղաքական զարգացումները հիմնականում ծավալվում էին երկու կարեւոր իրադարձության շուրջ, որոնց էլ շարունակաբար կանդրադառնանք: Դրանք՝ առաջին, հայ-ադրբեջանական սահմանային սրացումներն են, որոնք ակնհայտ դարձան դեռեւս նախորդ ամիսներին, եւ երկրորդ՝ օգոստոսի 2-ին մեկնարկած 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստերը, որտեղ իշխանություն-ընդդիմություն ներհակությունը մերթընդմերթ հատում էր «կարմիր գծերը»՝ հասնելով ձեռնամարտի: Բայց ամեն ինչի մասին՝ իր հերթին:
Ազատ ամբիոնԱզդում եւ հակազդումՄուտացիան երեւույթ է, որի ժամանակ արարածներն ու բույսերն աճում են ցատկով, մերոնք բառն այդպես էլ թարգմանել են՝ ցատկաճ:
Շաբաթվա անցուդարձ28 օգոստոսի - 4 սեպտեմբերիՕգոստոսի 31-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ: Միրզոյանը եւ Լավրովը քննարկել են բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ինչպեսեւ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, միջազգային այլ կառույցներում դիրքորոշումների համակարգմանն առնչվող հարցեր: Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերն ու Հարավային…
Գրքի մեկնությունԹաներ Աքչամ, «Խայտառակ արարք»«Խայտառակ արարք»-ը Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային առաջին գնահատականն է՝ թուրք պատմաբանից: