#27/2023
15 հուլիսի, 2023 թ.
ԽմբագրականՎտանգավոր անորոշությունՈւկրաինայում ընթացող պատերազմը, մեծ հաշվով, պայքար է ապագա աշխարհակարգի համար: Դրա նախերգանք կարելի է դիտարկել մինչ այդ սկսված Սիրիայի պատերազմը, որին էլ հաջորդեց ռուս-ուկրաինական կամ, ինչպես հաճախ անվանվում է, Ռուսաստան-հավաքական Արեւմուտք պատերազմը: Ցավոք, այդ երկու «խաղատախտակներում» ընթացած եւ/կամ ընթացող հակամարտություններին, հնարավոր է, ավելանա երրորդ «խաղատախտակը»՝ Հարավային Կովկասը, որում կարող են ներգրավվել Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, եւ այս ցանկը դեռ ամբողջը չէ:
ՎերլուծականԻշխանությունը, ՀայաՔվեն, Օսկանյանի առաջարկը եւ մերօրյա Ցռան վերգոներըՆերկա իրավիճակում, երբ իշխող քաղաքական մեծամասնության հանդեպ հանրային վստահության կտրուկ նվազում է նկատվում, ինչն արձանագրվեց նաեւ սոցիոլոգիական տարբեր հարցումներին զուգահեռ ընթացող ՀայաՔվեի առաջին շաբթում, իշխանությունն ու նրա «արբանյակները» դարձյալ շրջանառության մեջ դրեցին պատերազմով ժողովրդին ահաբեկելու փորձված հնարքը: Այս անգամ հասարակությանը վախի ու անզորության զգացում ներարկելու մանիպուլյացիաների թափանիվը գործի դնելու անշնորհակալ հանձնառությունը վիճակված էր ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀԿ երիտթեւի անդամ Գեւորգ Պապոյանին:
Ազատ ամբիոնԽոհեր պաշարման յոթ ամսվա շուրջԻմ «ես»-ով եմ գրում, բայց խոսքս ընդհանրական է այն առումով, որ Արցախում ինձ նման շատերը կլինեն ընտրած այս կենսակերպը։
Շաբաթվա անցուդարձ8-15 հուլիսի 2023թ.Նիկոլ Փաշինյանը սկսել է հերթով ոչնչացնել հայաստանյան «ժողովրդավարության բաստիոնի» հիմնասյուները. հուլիսի 1-ին իշխանությունը՝ ի դեմս ԱԺ քաղաքական մեծամասնության, Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկեց վերջին ընդդիմադիր պատգամավորին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին: Անցած տարի, երբ իշխանությունը ԱԺ փոխխոսնակի ու տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոններից հեռացրեց Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին, Թովմասյանը խորհրդարանական հանձնաժողով ղեկավարող միակ ընդդիմադիր պատգամավորն էր մնացել, այսպես ասած՝ վերջին մոհիկանը:
Գրքի մեկնություն«Ամեն ոք ձեռներեց է» Գրեգորի ԴիլԳրեգորի Դիլի գիրքը Հայաստանի տնտեսության, ձեռնարկատիրական մտածելակերպի եւ հետկոմունիստական մշակույթի մասին է: Այն հայերին ցույց է տալիս, թե ինչպես արտադրել այն, ինչը նրանք արժեքավոր են համարում եւ վերահսկել արտադրության այդ գործընթացը: Գիտելիքը հարստության հիմնական աղբյուրն է աշխարհում: