Ընթացիկ համար#43/2026
Համար

#28/2019

31 օգոստոսի, 2019 թ.

ԽմբագրականՎեճեր Ամուլսարի շուրջ. «սեւի-սպիտակ»-ի դիմակայության շրջանն ավարտվեցՀայաստանում Ամուլսարի հանքի ճակատագրի շուրջ վեճերը չեն մարում: Եվ եթե մենք շեղվենք այս վեճերի բովանդակային մասից՝ կենտրոնանալով երկրում օբյեկտիվորեն զարգացող ներքաղաքական իրավիճակի վրա, ապա կարող ենք ծագած իրավիճակում ավելի խորքային իմաստ նկատել: Թվում է՝ երկիրն ակամա մտնում է գաղափարաքաղաքական զարգացման նոր փուլ: Մենք բախվել ենք ինչ-որ ավելի մեծ մի բանի, քան պարզապես այս կամ այն որոշման նպատակահարմարության շուրջ վիճաբանությունն է։31 օգոստոսի, 2019 թ.ՎերլուծականԱնցումային արդարադատության նպատակն ու Մագնա ԿարտանԵթե փորձենք պատահականության սկզբունքով Հայաստանի քաղաքացիներից հարցնել վերջին շրջանում բավականաչափ թմբկահարված` Անցումային արդարադատության մասին, շատերը դժվար թե կարողանան հստակ պատասխանել, թե որն էր այդ նախաձեռնության բուն էությունը: Ոմանք միգուցե այդ նախաձեռնության նպատակը հանգեցնեն անկախ դատական համակարգի ստեղծմանը (ինչն ընդամենը պետք է կոչվեր դատաիրավական բարեփոխումների նախագիծ), ուրիշներն էլ, հնարավոր է, պարզաբանում տան, թե դրա բուն էությունը թալանված փողերի վերադարձն է «ժողովրդին»: Բացառված չէ, որ հնչեն նաեւ այլ, ավելի յուրահատուկ պատասխաններ։ Բայց դա չէ կարեւորը:Ստեփան Դանիելյան31 օգոստոսի, 2019 թ.Ազատ ամբիոնՈւղու ընտրության առջեւ. Չինաստանի փորձը եւ ՀայաստանըԱմբողջ աշխարհը դարձել է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի ականատեսը` պատերազմ, որի ակունքները ծնունդ են առել դեռեւս անցյալ հարյուրամյակի 90-ականների սկզբին: Սակայն այն ժամանակ ոչ ոք` նույնիսկ ամենախորաթափանց փորձագետը, չէր կարող մտածել, որ, ընդհանուր առմամբ, հետամնաց երկիրը ժամանակի ընթացքում վերածվելու է հզոր պետության, որն իր պայմաններն է թելադրելու Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ առեւտրական գործարքներում: Արդեն այն ժամանակ Չինաստանը սկսել էր վարել հանրահայտ «Բաց դռների» քաղաքականություն: Սակայն այս ճանապարհով գնացել էին այլ երկրներ եւս, ոչ թե միայն Չինաստանը: Օրինակ` մեր…Կարապետ Կալենչյան31 օգոստոսի, 2019 թ.Շաբաթվա անցուդարձ24-31 օգոստոսի«Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար՝ միայն սար» վանկարկումներով օգոստոսի 24-ին Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկեց քայլերթ՝ հանուն Ամուլսարի փրկության։ Այն կազմակերպել էր «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչների խոսքով՝ միջոցառումն անցկացվում էր ի սատարումն ջերմուկցիների եւ Կառավարության։ Հավաքված քաղաքացիները պնդում էին, թե Ամուլսարը հանք չի դառնալու։ Քայլերթն անցնում էր Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Տիգրան Մեծի, Խանջյան, Սայաթ-Նովայի փողոցներով եւ ավարտվեց դարձյալ Ազատության հրապարակում։31 օգոստոսի, 2019 թ.Գրքի մեկնությունՎլադիմիր Պոզներ, «Հրաժեշտ պատրանքներին»Այս ստեղծագործությունը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն: ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնացել է «The New York Times» թերթի բեսթսելերների շարքում: Պոզները ենթադրում էր, որ գիրքն անմիջապես կթարգմանի ռուսերեն, բայց, ինչպես ինքն էր ասում, «այն չափազանց դժվար է տրվել ինձ, մի փոքր կսպասեմ»: Եվ սպասեց... 18 տարի: Ռուսերեն թարգմանությունն ավարտվեց 2008 թվականին: Եվ միայն 2012-ին, հեղինակի կարծիքով, եկավ «Հրաժեշտ պատրանքներին»-ի ռուսերեն տարբերակի հրատարակման ժամանակը: Այժմ այն հասանելի է նաեւ հայերեն:31 օգոստոսի, 2019 թ.