#29/2019
6 սեպտեմբերի, 2019 թ.
ԽմբագրականԻնչո՞ւ չեն կայանում կուսակցություններըՀայկական մամուլում եւ սոցցանցերում գնալով հաճախադեպ են դառնում «թեժ» քաղաքական աշնան մասին խոսակցությունները։ Արդեն քաղաքական դիսկուրս են մուտք գործում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումները։ Սակայն, մյուս կողմից, քաղաքական դիսկուրսի հիմնական թեմաներից է նաեւ «քաղաքական դաշտի» փլուզման մասին տեսակետը, եւ ոչ ոք, կարծես թե, չի հակադարձում դրան։
ՎերլուծականՀայաստան-Արցախ. ինչի՞ շուրջ է բանավիճում հայ հանրությունըԼեռնային Ղարաբաղի Հանրապետության 28-ամյակի տոնակատարության օրը՝ սեպտեմբերի 2-ին, հերթական զանգվածային բանավեճն էր ծավալվել «միացում-անկախություն» երկընտրանքի շուրջ: Ի թիվս արտահայտված այլ կարծիքների, ամենից հաճախ շեշտադրվում էր խնդրո առարկա իրադարձության բուն էությունը: Ինչ-որ մեկը վստահ է, որ դա ԼՂՀ անկախության օրն է, մյուսն էլ՝ որ դա Հանրապետության օրն է: Իսկ երրորդն, ընդհանրապես, 28 տարվա վաղեմության դեպքերը համարում է հանցագործություն կամ կեղծիք: Որեւէ ողջամիտ բանավեճ, ինչպես միշտ, չի ստացվում՝ ամեն ոք իրենն է պնդում: Եվ դրա համար կան ծանրակշիռ հիմքեր՝ չափից շատ անորոշություններ են…
Ազատ ամբիոն«Սանիտէկ»-քաղաքապետարան դիմակայությունը. խնդիրը տեխնիկակա՞ն է, թե՞ քաղաքականՍեպտեմբերի սկզբին Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ «Սանիտէկ» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ հրաժարվում է տեղափոխել աղբը: Պատճառը, քաղաքապետարանի խոսքով, միայն «Սանիտէկ»-ին է հայտնի: «Սանիտէկ»-քաղաքապետարան դիմակայությունը նոր չէ, այն սկիզբ է առնում 2018 թվականի ամռանից: Ընկերությունը դադարեցրել էր իր պարտականությունների կատարումը՝ դա բացատրելով տեխնիկայի հետ կապված խնդիրներով եւ այլ գործոններով:
Շաբաթվա անցուդարձ31 օգոստոսի - 6 սեպտեմբերիԱնցած կիրակի՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանը նշեց Գիտելիքի եւ դպրության օրը՝ նոր ուսումնական տարվա մուտքը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության (ԿԳՄՍԵ) նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը NEWS.am-ին հայտնել է, որ այս տարի հանրապետությունում առաջին դասարանցիների կանխատեսվող թիվը 42 հազարն է՝ այնքան, որքան անցած տարի էր։ Վերջնական թիվը դեռ ճշգրտվում է։ Այդ օրը դաս չեղավ, սակայն Գիտելիքի եւ դպրության օրվա առիթով հանրապետության բոլոր ուսումնական օջախներում կազմակերպվել էին տոնական միջոցառումներ: Ընթացիկ ուսումնական տարվա նորություններից է այն, որ առաջին…
Գրքի մեկնությունԹրումեն Կապոտե, «Նախաճաշ Թիֆընիի մոտ»Ամերիկացի նշանավոր գրող Թրումեն Կապոտեն բազմաթիվ արձակ ստեղծագործությունների հեղինակ է: Հայ ընթերցողին նա ծանոթ է «Խոտի մեղեդին» վիպակով եւ մի շարք պատմվածքներով («Սովետական գրող», 1981): Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող «Նախաճաշ Թիֆընիի մոտ» վիպակը (1958) գրողին լայն ճանաչում բերած գործերից է: