#3/2021
29 հունվարի, 2021 թ.
ԽմբագրականՄտավորականությունն արել է իր գործը, մտավորականությունը կարող է հեռանալՎերջին տարիներին Հայաստանում «մտավորական» բառը վիրավորական երանգ է ստացել։ Ինչո՞ւ է այդպես ստացվել։ Հարցը կարծես թե հռետորական է հնչում, որովհետեւ պատասխանն ակնհայտ է։ «Մտավորական» հասկացությունը վարկաբեկվել է, քանի որ շատ մտավորականներ սպասարկում են իշխանությանը՝ հին, թե նոր։
ՎերլուծականՊատերազմը նորի՞ց է բախում է մեր դուռըԿանխատեսումները, թե 2021-ին Հարավային Կովկասը կվերածվի մեծ պատերազմի թատերաբեմի, որը չի շրջանցի նաեւ 44-օրյա մարտական գործողություններում հյուծված ու պարտված Հայաստանին, կարծես թե, իրականանալու նշաններ են ցույց տալիս: Շատ փորձագետների կարծիքով՝ փետրվարի 1-12-ը Կարսում նախատեսված «Ձմեռ 2021» համատեղ զորավարժությունները, որոնց Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվել են ամենայն փութկոտությամբ, հնարավոր է, դառնան այն կայծը, որից տարածաշրջանում կարող է հրդեհ բռնկվել: «Մեր տարածագոտում շրջում է մեծ պատերազմի ուրվականը, սակայն, թե որ երկրները կլինեն թիրախները՝առայժմ պարզ չէ»,- օրերս լրագրողների հետ…
Ազատ ամբիոնԿարսի պայմանագրի 100 տարվա միֆը եւ իրականությունըՀայ հանրության մեջ ակտիվորեն շրջանառվում է խոսակցություն, թե 2021-ի մարտ ամսից հետո լրանում է Մոսկվայի, ապա Կարսի պայմանագրերի կնքման 100 տարին, եւ եթե Ռուսաստանը այն չվերակնքի Թուրքիայի հետ, ապա Արեւմտյան Հայաստանի տարածքի մեծ մասը իրավունքի ուժով կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, այսինքն՝ մեզ։
Շաբաթվա անցուդարձ23-30 հունվարիՇաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն էր, որի մասին լուրերը շրջանառվում էին հունվարի 23-ից: Ընդդիմությունը գտնում էր, որ Մակունցը չունի դիվանագիտական աշխատանքի փորձ եւ, բացի դրանից, կայացած քաղաքական գործիչ չէ: Նրա միակ առավելությունը, ըստ ընդդիմադիրների, Նիկոլ Փաշինյանի մերձավորը լինելն է: «Իմ քայլում» հակառակն են պնդում՝ համոզմունք հայտնելով, որ Մակունցը գերազանց տիրապետում է լեզվին, ունի մարդկանց հետ շփվելու հմտություններ եւ կարող է լավ դեսպան լինել: Ինքը՝ դեսպանի թեկնածուն, «Ազատության» հետ…
Գրքի մեկնությունՀենրի Քիսինջեր, «Աշխարհակարգ»Խորը ինտելեկտի, գրագիտության եւ փորձառու պետական գործունեության համաձուլումը համաշխարհային քաղաքականության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է: Հենրի Քիսինջերի վերջին` «Աշխարհակարգ» գիրքն աշխույժ բանավեճ առաջացնող մեծ իրադարձություն է: Գրքի հանդեպ այսպիսի արձագանքը բացատրվում է նաեւ 91-ամյա հեղինակի` գիտնական, քաղաքական գործիչ եւ պետական այր լինելու հանգամանքով: