#32/2018
20 սեպտեմբերի, 2018 թ.
ԽմբագրականՆախընտրական քարոզարշավը «ֆեյքերի» գերության մեջՆախընտրական քարոզարշավը Երեւանում անցավ չափազանց նյարդային մթնոլորտում: Ի սկզբանե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառված «հակահեղափոխության դեմ պայքարի» հայեցակարգը բավական հաջող կաշկանդեց ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գործողությունները: Ազատ ընտրություններին մասնակցելու փորձ չունեցող կուսակցությունները շփոթվեցին եւ տրվեցին վարչապետի ինտրիգին: Մի շարք կուսակցությունների նախընտրական քարոզարշավը հանգեց վարչապետի թիմից անվերջ բողոքների եւ նրա հետ «գժտվելու» սպառնալիքների: Նախեւառաջ դա վերաբերում է իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններին՝ «Բարգավաճ Հայաստան»-ին,…
ՎերլուծականՈվքե՞ր են Հայաստանի ժողովրդավարության երաշխավորներըԵրեւանի ավագանու ընտրությունները կարեւոր քաղաքական նշանակություն են ձեռք բերել։ Հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, եւ քաղաքական կուսակցությունները դա համարում են ԱԺ ապագա ընտրությունների գլխավոր վարժանքը։ Այս ընտրություններում հնարավորինս շատ ձայն հավաքելը «կենացմահու», այսինքն՝ քաղաքական դաշտում պատշաճ դերակատարություն ստանձնելու խնդիր է։
Ազատ ամբիոնԵվս մեկ անգամ հայ-ռուսական հարաբերությունների մասինՄինչեւ Հայաստանում «թավշյա» հեղափոխության սկիզբը հայ-ռուսական հարաբերությունները խիստ ուղղահայաց էին: Բոլոր երեք նախագահները հավատարիմ էին այս դրվածքին, եւ որեւէ այլակարծություն չէր հանդուրժվում: Հանրությանը միշտ հրամցվում էր նույն գաղափարը՝ մենք փոքր երկիր ենք, փոքր ազգ ենք, եւ մեր ցանկացած դիմակայություն Ռուսաստանին կամ ցանկացած այլ գերտերության՝ հավասարազոր է պետության մահվան: 1990-ականների սկզբին արցախյան պատերազմում հայ ժողովրդի տարած կարեւորագույն հաղթանակն անգամ անկախ Հայաստանի ղեկավարության համար` սկսած առաջին նախագահից, ընկալվում էր որպես մահացու վտանգ՝ ի՞նչ կմտածեն…
Շաբաթվա անցուդարձՍեպտեմբերի 15-22Աշխատանքային այցով Փարիզ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթավերջին Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Ինչպես լրատվամիջոցներին փոխանցել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը, Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին եւ դրա շրջանակում առաջին անգամ կազմակերպվելիք բիզնես ֆորումին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը կարեւորել են խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել…
Գրքի մեկնությունԷրիխ Մարիա Ռեմարկ, «Արեւմտյան ճակատում նորություն չկա»Գերմանացի աշխարհահռչակ գրողի՝ պատերազմի մասին պատմող երբեւէ ստեղծված գրքերից ամենավաճառվածն է, որն, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներ են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գրքում ականատեսի սուր հայացքով ներկայացված են պատերազմող զինվորիների ապրումները, կյանքը, հոգեվիճակը եւ մտորումները: