Ընթացիկ համար#43/2026
Համար

#32/2021

10 հոկտեմբերի, 2021 թ.

ԽմբագրականՏարածաշրջանային աղետն անխուսափելի՞ էԻրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններին զորքերի ու ռազմատեխնիկայի կուտակումներն այս պահին աշխարհում տեղի ունեցող գլխավոր իրադարձություններից են: Եթե հանկարծ, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն՝ թեկուզեւ չնախատեսված հանգամանքների կամ երրորդ կողմի սադրանքի հետեւանքով, դա կարող է տարածաշրջանային մեծ պատերազմի պատճառ դառնալ՝ մեկ տասնյակի չափ երկրների մասնակցությամբ։ Փաստորեն Մեծ Մերձավոր Արեւելքը կարող է դառնալ եռացող կաթսա։ Ինչո՞ւ այդպես ստացվեց, մի՞թե տարածաշրջանային աղետն անխուսափելի է:10 հոկտեմբերի, 2021 թ.ՎերլուծականՕրենք եւ իշխանություն. ով ում է ծառայումՕգոստոսի 2-ին մեկնարկած՝ ութերորդ գումարման Ազգային ժողովում արտասովոր իրավիճակ է ստեղծվել: Խորհրդարանի ամենաառանցքային օղակներից մեկը՝ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը, ավելի քան երկու ամիս չի կարողանում հանձնաժողովի փոխնախագահ ընտրել: Բանն այն է, որ տվյալ պաշտոնը բաշխվում է խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք քվոտայով՝ համաձայն Դոնթի բանաձեւի, եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այդ տեղի համար առաջադրեց մասնագիտությամբ իրավաբան Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ընդդիմության թեկնածուն այնքան էլ հանձնաժողովի ՔՊ-ական անդամների եւ, հատկապես, նախագահ Անդրանիկ…Գեւորգ Բրուտենց10 հոկտեմբերի, 2021 թ.Ազատ ամբիոնԹե ինչպես նիկոլիզմը ոչնչացրեց հայ-թալիշական համագործակցությունըԱդրբեջանի ներկայիս տարածքում ապրում է մոտ 2 մլն թալիշ։ Սա իրանական ծագմամբ բնիկ ազգություն է՝ մոտ 3000 տարվա պատմությամբ։ Հիմա թալիշների մի մասը Իրանում է, մի մասը՝ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքում՝ Լենքորանում։ Ադրբեջանի թալիշները պատմականորեն լավ են տրամադրված հայերիս նկատմամբ։ Մենք տասնամյակներ շարունակ համագործակցում էինք, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թալիշական սփյուռքի առաջնորդներից Ֆահրադդին Աբոսզոդան կոչով դիմեց Ադրբեջանի թալիշներին՝ չկռվել եղբայր հայերի դեմ։ Հիմնականում այդպես էլ եղավ։Նաիրի Հոխիկյան10 հոկտեմբերի, 2021 թ.Շաբաթվա անցուդարձ2-9 հոկտեմբերիԵրկուշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, տարածաշրջանային եւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ մամուլի ասուլիս տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Թեման, մասնավորապես, առնչվում էր Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքներին, երկրում առկա ծանր կացությանը, հնարավոր զարգացումներին, վտանգներին ու մարտահրավերներին։ Ներածական խոսքում Երկրորդ նախագահը պատերազմի ու պարտության պատճառների մասին հանգամանորեն ներկայացրեց իր տեսակետներն ու գնահատականները, ինչպես նաեւ անդրադարձավ տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին, իսկ վերջում պատասխանեց լրագրողների հարցերին:10 հոկտեմբերի, 2021 թ.Գրքի մեկնությունՌոբին Շարմա, «Ով լաց կլինի, երբ դու մահանաս»Տեսնու՞մ եք, թե ինչպես է կյանքը շտապում՝ հնարավորություն չթողնելով զգալ ձեր կարեւորությունը, գտնել երջանկությունը եւ իմանալ այն ուրախությունը, որին դուք արժանի եք: Եթե ​​այո, ապա այս հատուկ գիրքը, որ գրել է առաջնորդության գուրուն, կլինի ուղեցույց, որը ձեզ կտանի դեպի նոր հրաշալի կյանք: Ռոբին Շարմա առաջարկում է պարզ լուծումներ 101 ամենադժվար խնդիրներին՝ սթրեսից ազատվելու քիչ հայտնի մեթոդից մինչեւ արդյունավետ գործիք, որը թույլ է տալիս ոչ միայն վայելել կյանքի ճանապարհորդությունը, այլեւ թողնել անգին ժառանգություն ձեր սերունդներին:10 հոկտեմբերի, 2021 թ.