#32/2023
17 սեպտեմբերի, 2023 թ.
ԽմբագրականՊատերազմ եւ խաղաղություն. Հայաստանը՝ վտանգավոր հարեւա՞ն…Հարավկովկասյան տարածաշրջանը, որը հարյուրամյակներ շարունակ արյունալի ռազմական բախումների թատերաբեմ է եղել իշխանության ու ազդեցության ձգտող խոշոր տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ, կարծես թե, սպառնում է վերաճել առճակատման հերթական մրցասպարեզի: Այդ մասին վկայող հիմնական կռվանը Իրանի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ որոշ հատվածներում զինուժի ու զենքի-զինամթերքի մեծ կուտակումներն են:
ՎերլուծականԴաշնակիցներ, շահեր եւ անվտանգությունՆախորդ թողարկման հրապարակումներից մեկում հարեւանցիորեն անդրադարձել ենք իտալական La Repubblica թերթի հետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց զրույցին, որի հիմնական ատաղձն աղերսվում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեքստում Հայաստանի ազգային շահերին ու անվտանգությանը: Հարցազրույցում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ անվտանգության ոլորտում մեկ երկրից՝ տվյալ դեպքում Ռուսաստանից կախվածությունը սխալ է, որի «դառը պտուղները ճաշակելուց հետո» Հայաստանը, ըստ գործադիրի ղեկավարի, փորձում է բազմազանեցնել իր անվտանգային քաղաքականությունը՝ մասնավորապես ընդլայնել ռազմաքաղաքական…
Ազատ ամբիոնՈ՞վ կանցնի թշնամու «թրի տակով»Ակնայի (Աղդամի) ճանապարհից օգտվելը թշնամու «թրի տակով» անցնել է համարվում, այսպես ասած, ձուլվել՝ «ինտեգրվել» անորոշ ճակատագրով։ Կանցնի՞ ժողովուրդն այդ «թրի տակով», թե՞ կընդդիմանա՝ սա է խնդիրը, երբ կանգնած ենք. ա/ թշնամուն ձուլվելու, բ/ հայաթափվելու եւ գ/ սովից ցեղասպանվելու ընտրության առջեւ։
Շաբաթվա անցուդարձ9-16 սեպտեմբերի 2023թ.Շաբաթը հագեցած էր բուռն իրադարձություններով. շարունակվում էր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, սեպտեմբերի 11-ին մեկնարկել էր ԱԺ նոր նստաշրջանը, չորեքշաբթի խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրն էր, որը բավական աղմկոտ անցավ, սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ հատուկ նիստում նոր նախագահ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Սամվել Շահրամանյանը, իսկ սեպտեմբերի 12-14-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու ՀՀ կառավարության շենքերի դիմաց բողոքի ցույցի էին դուրս եկել Երեւանի եւ ՀՀ տարբեր մարզերի մի շարք դպրոցների ուսուցիչներ: Եվ շաբաթավերջին մոտ քարոզարշավի շրջանակում իրենց ամփոփիչ հանրահավաքներն…
Գրքի մեկնություն«Ես օրացույցն եմ» Անդրիս ԿալնոզոլսՎեպի առանցքում Լատվիայի մի փոքր քաղաքում ապրող յուրօրինակ «փոքրիկ մարդու» կերպարն է։ Նա գրեթե չի շփվում այլ մարդկանց հետ: Ամբողջ վեպը գրված է որպես հաղորդակցության բացակայությանը փոխարինող տեքստ։ Սկզբում հերոսը՝ Օսկարը, իր մտքերը նոթատետրում գրի է առնում՝ տեղի հոգեւոր հովվի հետ հաղորդակցվելու համար, ապա՝ որպես օրագիր։