Ընթացիկ համար#43/2026
Համար

#33/2018

4 հոկտեմբերի, 2018 թ.

ԽմբագրականԻ՞նչ ցույց տվեցին Ավագանու ընտրություններըԲացառիկ նշանակալիությամբ հանդերձ` Երեւանի ավագանու ընտրությունները մի փոքր այլ հայացքով գնահատելու եւ իմաստավորելու կարիք ունեն։ Հատկապես` հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգամանքը։ Անկասկած, ընտրակեղծիքների ու ընտրախախտումների բացառման առումով դրանք աննախադեպ էին, ինչը շատ կարեւոր է, բայց կարո՞ղ ենք արդյոք այդ ընտրությունները դիտարկել բացառապես դրական լույսով: Անշուշտ՝ ոչ:6 հոկտեմբերի, 2018 թ.ՎերլուծականՔաղաքականությամբ զբաղվող մարդու նոր տեսակի անհրաժեշտությունըԵրեւանի ավագանու ընտրություններն առաջինն էին հեղափոխությունից հետո։ «Քաղաքացիական պայմանագրի» հավաքած ավելի քան 80 տոկոս ձայները ստիպում են մի շարք հետեւություններ անել։ Դրանցից հիմնականն այն է, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունները Նոր Հայաստանի համար այլեւս ակտուալ չեն։ Ապրիլյան իրադարձություններից հետո վերջին երկու տասնամյակների ընթացքում արդեն ավանդական դարձած ու ժամանակ առ ժամանակ իշխանական կոալիցիաների մեջ ներքաշված կուսակցությունները չեն կարող գործել հին մեթոդներով եւ հին տրամաբանությամբ, իսկ նոր ստեղծված ու ստեղծվող կուսակցությունները դեռեւս կայացման փուլում են, հետեւաբար նրանց…Ստեփան Դանիելյան4 հոկտեմբերի, 2018 թ.Ազատ ամբիոնՀայաստանի մերձքաղաքական «ֆոլկլորը»Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի բացարձակ հաղթանակը շատերի մեջ բազմաթիվ հարցեր առաջացրեց Հայաստանում նոր ձեւավորվող քաղաքական դաշտի առնչությամբ. արդյո՞ք նման պայմաններում կարող է ստեղծվել զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ կամ ձեւավորվել առողջ մրցակցային պայքար, արդյո՞ք հերթական անգամ քաղաքական դաշտը չի միակուսակցականացվի եւ պայքարը դարձյալ չի լինի անձերի, այլ ոչ թե գաղափարների ու ծրագրի միջեւ, եւ այլն:Մարինա Մուրադյան4 հոկտեմբերի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՍեպտեմբերի 22 - Հոկտեմբերի 6Սեպտեմբերի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփել է Երեւանի ավագանու` նախօրյակին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Բացահայտ առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքն է, որը ստացել է քվեների 80 տոկոսից ավելին: Այսպիսով` բոլոր 475 ընտրական տեղամասերում քվեների հաշվարկի արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 81.06 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ձայն է տվել 25 հազար 219 ընտրող կամ 6.95 տոկոսը, երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 18 հազար…4 հոկտեմբերի, 2018 թ.Գրքի մեկնությունԱնուշավան Զաքարյան, «Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանը»Հայաստանի առաջին Հանրապետության կյանքում խոշոր դեր է խաղացել երկրի խորհրդարանը: Առավել եւս, որ առաջին Հանրապետության կառավարման ձեւը խորհրդարանական էր: 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրության բարեփոխումներով մեր հանրապետությունը կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանականին: Համակարգ, որը բնութագրական ու հոգեհարազատ է եղել հայոց սահմանադրական մշակույթին՝ Աշխարհաժողովներ, Եկեղեցական ժողովներ, «Որոգայթ փառաց», «Ազգային սահմանադրություն Հայոց»:4 հոկտեմբերի, 2018 թ.ՀարցազրույցԱրմինե Ղազարյան. Հեղափոխությունից հետո ամենալուրջ մարտահրավերը՝ գերակշռում է «միակարծությունը»Հարցազրույց Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ6 հոկտեմբերի, 2018 թ.